Լույս

josh-boot-177342-unsplash

Ես ուզում եմ լույս վառել, իսկ այն մրմռացնում է քո աչքերը․․․
Մրմռացնում է շատ ուժեղ
Չէ՞ որ դու լույս չես տեսել, դու լույսի մասին ոչինչ չես լսել
Դու մթությունը գիտես
Քեզ ծանոթ է և հարազատ աշխարհը մթության մեջ
Աշխարհ, որում դու առանձնացրել ես «լավը» և «վատը», «ճիշտն» ու «սխալը»
Առանձնացրել ու սահմանել ես մթության մեջ

Ես ուզում եմ լույս վառել, իսկ այն մրմռացնում է քո աչքերը․․․
Եվ դու չգիտես, որ սկզբում լույսը միշտ էլ մրմռացնում է աչքերը
Ու չես հավատում ինձ, որ այդ մրմռոցից հետո
աշխարհն այլ է լինելու՝ լուսավոր և լայն
այնքան նոր բան է աշխարհում ի հայտ գալու մթության մեջ անտեսանելի

Ես փորձում եմ լույս վառել, իսկ դու անիծում ես լույսը
Անիծում ես այն, ինչը պահի տակ ցավենում է քեզ
Եվ այդ պահն ես ընդունում որպես հավերժություն
Չէ՞ որ դու լույսի մասին երբեք ոչինչ չես լսել
Իսկ ես նորից փորձում եմ լույս վառել․․․

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.