Հեռանում եմ

jeremy-bishop-264510-unsplash.jpg

Հեռանում եմ քեզանից,
և քո կողքին իմ տաքացրած տեղը սառչում է
Հեռանում եմ ես մեծ ջանքերով իմ տաքացրած տեղից,
Ի սկզբանե սառն ու անհարմար տեղից
Ի սկզբանե իմ էության համար անհնար տեղից
Եվ Աստծո օգնությամբ տաքացրած, հարմարեցված
ու գրեթե արդեն սիրված տեղից
Հեռանում եմ ես հետևում թողնելով երկար ճանապարհ`
քեզ հետ իմ անցած ուղին, որից շատ անգամներ
ուժասպառ եղած մտածել եմ ետ դառնալ,
բայց գերբնական ինչ-որ մղումով և անգիտակցաբար,
տկար և հոգնած ես շարունակել եմ…
Առանց ոչ մի հիմք` հույս եմ ունեցել
Առանց խոստումի` հավատացել եմ…
Եվ տեղ եմ հասել…
Քո կողքին իմ սառն ու անհարմար տեղը ես տաքացրել եմ
Տաքացրել եմ մեծ աշխատանքով, ցավով, հուզմունքով,
տարակուսանքով և շատ զոհերով` անթիվ, անհամար…
Հեռանում եմ ես, և տաքացրած տեղս օրեցօր սառչում է…
Եվ եթե այն սառչի, ես ետ չեմ դառնա,
Նույն խորդուբորդ ճանապարհն էլ չեմ կրկնի
Եթե այն սառչի, այնուհետ հավետ սառը կմնա…

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.