Уолш Нил-Доналд․ Беседы с Богом.

bsb

Առաջին գիրքն է, որ լսել եմ, ոչ թե՝ կարդացել։ Սովորաբար նախընտրում եմ գրքերը կարդալ, բայց այս ընթերցողին լսելու հաճույքն արժեր վայելել։
Չկա երևի մեկը, ով Աստծու հարցում չունենա իր պատկերացումը, իր հարաբերություններն Աստծու հետ։ Ես կասեի ավելին՝ յուրաքանչյուրն ունի իր Աստծուն և կյանքի իր մոդելը։
Ես շփվում եմ Աստծու հետ բացառապես իմ զգայարանների միջոցով, ինքս իմ ներսում, առանց միջնորդների՝ մարդկանց, կառույցների կամ գրքերի։ Եվ ինձ ուղղված աստվածային ուղերձների բովանդակությունը լիովին անկախ է այն ամենից, ինչը կարելի է սովորել արտաքին աշխարհում, ինչը գրված է հայտնի գրքերում, ինչն ասվում է համապատասխան գործունեությամբ զբաղվող մարդկանց կողմից․․․
«Իմ և գրքի հեղինակի Աստվածը նույնն է»․․․ Նույնն է այն աստիճան, որ գրքում ներկայացված գրեթե բոլոր հարցերն ու հենց նույն պատասխաններն ունեցել եմ և պարզապես մեծագույն հաճույքով նորից լսել եմ դրանք ուրիշից։

русский

Уолш Нил-Доналд․ Беседы с Богом.: 1 комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.