Պարույր Սևակ «Սիրո փոխարեն»
Դու մի՛ լինիր այսքան բարի: Բարությանըդ Ես կարող եմ լոկ մե՛կ բանով փոխհատուցել՝ Իմ անարժե՜ք շփոթությամբ Եվ թերևըս ա՛յն թախիծով, Որ տարորեն շատ է նման Անվերջ մեռնող ու հարություն անվերջ առնող Հին դիցերին… Չէի՞ ուզի: Շա՜տ կուզեի Առաջվա պես հրճվել գեղջուկ այս կանաչով, Որ հիմա քո Զսպանակվող կողի տակ է զսպանակվում, Եվ բարբարոս երգը լսել այն առվակի, Որ հիմա քո Մերկ ոտների կաղապարն է ուզում հանել: Չէի՞ ուզի: Շա՜տ կուզեի Մե՛կ անգամ էլ Չճանաչել ո՜չ մի արգելք ու խոչընդոտ, Դանդա՜ղ գնալ — շտա՛պ հասնել Մեր մարդկային հայրենիքը սկզբնական, Այսինքն ՝ իմ ափով ապրել քո ափի մեջ, Ինձ կապել ու շաղկապել … Читать далее Պարույր Սևակ «Սիրո փոխարեն»

