
Հարգելի ընթերցող,
Լինում է` տրամադրելով ընդամենը մի քանի վայրկյան կամ գուցե` րոպե և կարդալով մի քանի տող` այնպիսի հոգևոր ուժ, երբեմն էլ` ոգևորություն կամ սփոփանք ես ստանում… այս շռայլությունը կարող է պարգևել միայն պոեզիայի ժանրում գրված ստեղծագործությունը:
Մինչ այժմ իմ բլոգում ես գրել եմ միայն իմ հեղինակային բանաստեղծությունները: Այսուհետ որոշել եմ նաև իմ հարթակում ամփոփել և բլոգիս ընթերցողներին հասանելի դարձնել այլ հեղինակների կողմից գրված` իմ սիրելի բանաստեղծությունները, նրանք, որոնք շատ մոտ են հոգուս և համահունչ ներաշխարհիս, նրանք, որոնցով ցանկանում եմ կիսվել և սիրով կիսվում եմ բոլորիդ հետ:
Այսպես,
այցելեք բլոգի նոր` պոեզիա բաժին` կարդալու համար հայերեն լեզվով գրված բանաստեղծությունները և поэзия բաժին` վայելելու համար ռուսերեն լեզվով գրված բանաստեղծությունները:


