Իրվին Յալոմ․ Բուժում Շոպենհաուերով

10106483_0.jpg

Տեքստերում իմաստ և խորություն փնտրողների համար Իրվին Յալոմի գրքերն անհերքելի ձգողականություն ունեն: «Բուժում Շոպենհաուերով» գրքի միջոցով Յալոմը հիանալի էքսկուրս է կատարում փիլիսոփա Արթուր Շոպենհաուրի աշխարհում, ներկայացնում փիլիսոփայի գաղափարները, ցույց տալիս նրա կյանքի թե հայտնի, թե բավականին անսպասելի կողմերը …
Գիրքն ինքնին փիլիսոփայական քննարկում է կյանքի, մահվան, միայնակության, մարդկային կոչման և այլնի մասին… Քննարկում, որը տեղի է ունենում հոգեբանի մոտ` խմբային թերապիայի սեանսների ձևով, որին ընթերցողն, ասես, մասնակիցներին հավասար ներգրավվածություն ունի: «Բուժում Շոպենհաուերով»-ը, ինչպես Յալոմի գրքերից շատերը, հոգեբանության ասպարեզում մասնագիտական գրականության արժեք ունեցող գեղարվեստական գիրք է` ընթերցվող մեծ ընդգրկվածությամբ և թեթևությամբ միաժամանակ:

Կարդալ մեջբերումներ գրքից

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.