
Երդիկի նման` բաց են աչքերըս,
Բերանս է բացվում` մի լայն դռան պես,
Բայց նա — ծխի պես — մնում է ներսում
Ու խեղդում տան մեջ բնակվող խեղճիս…
Ճչում է, սակայն… ինչպես քնի մեջ.
Ճիչը դառնում է մի խուլ փնթփնթոց…
Եվ ի՜նչ թափով էլ ինձնից վեր նետեմ`
Նա — քարի նման — ներքև է ընկնում…
Ու նմանվում է մի չեղա՛ծ թվի,
Որ չի բաժանվում այլ թվի վրա…
-Այդ… իմ տանջա՜նքն է:


