Սիլվա Կապուտիկայն․ Մի մռայլվիր

photo-1571080497406-7532dfd0916f

Մի´ մռայլվիր ի´մ սիրելի,
Թե հոգնել ես, էլ մի´ մնա.
Թե գերում են քեզ աշխարհի հեռուները,
Այնտե´ղ մնա:
Թե դաշտերին ես կարոտել,
Էլ մի´ փակվիր դու իմ հովտում,
Թե լեռներն են հեռվից դյութել,
Մի՜ թախծիր այս ստորոտում:
Թե աչքեր կան աչքերիդ մեջ.
Էլ ինձ նայել զուր մի´ ջանա.
Գնա´, ու թե սերդ է անշեջ,
Դու ե´տ կգաս, չե´ս մոռանա…
Գիտե արդեն իմ լուռ հոգին՝
Նրա համար է աշխարհում
Վանդակը միշտ վանում թռչնին,
Որ դռները փա´կ են պահում…

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.