Պարույր Սևակ․ Բարի Ճանապարհ

photo-1571300245319-ae3720f6510d

Եթե աշխարհիս ճանապարհները
Լինեին միակողանի լոկ գալու համար
Եվ ոչ գնալու…
Դու ինձ կարող ես հիմա չլսել.
Եվ մի էլ լսիր.
Գնա,
Որ ինքդ նույնը հասկանաս
Եվ հասկանալով նաև հասկացնես,
Որ աշխարհումս ճշմարտությունը չի հետազոտվում,
Ճշմարտությունը ապրվում է լոկ:
— Բարի ճանապարհ.
Կյանքի վճռական բոլոր պահերին
Միշտ էլ լռում են մի քանի րոպե.
Այդպես է նաև ճանապարհելիս.
Եվ կարճ են խոսում ճանապարհելիս
Նաև հապշտապ.
Ահա թե ինչու հոգուս խորքերում ու լեզվիս վրա
Բազմակետերն են խոսքերին հաղթում,
Եվ ինչ — որ զեռուն բառեր են վխտում-
<>…
Եվ այսուհանդերձ, թերևս գուցե
-Բարի … վերադարձ:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.