
Հիվանդ ժամանակ մարդուն առողջությունից բացի ոչ մի այլ բան չի կարող հետաքրքրել. նա մի նպատակ, ցանկություն և երազանք ունի՝ լինել առողջ: Իսկ առողջ մարդն առողջությունն ընկալում է որպես ինքստինքյան ենթադրվող մի բան, որի մասին իր առօրեայում չի էլ մտածում:
Սակայն ներկայումս առավել, քանի երբևէ, առողջությունը հետաքրքրում է բոլորին ամբողջ աշխարհում: Այսօր առողջ լինելու ձգտումը կառավարում է մեր բոլորի կյանքն ու գործունեությունը…
Ահա, թե ինչ մտքեր են արտահայտել առողջության մասին տարբեր ժամանակների մտածողները.
— Նրբագեղությունն ու գեղեցկությունը չեն կարող լինել տարանջատված առողջությունից:
Ցիցերոն
— Աղքատը պատրաստ է տալ վերջին առողջությունը հանուն փողի, հարուստը` վերջին փողը հանուն առողջության:
Ռավիլ Ալեև
— Ազատությունն ու առողջությունը մի ընդանուր բան ունեն. նրանց, իրավամբ, գնահատում են միայն այն ժամանակ, երբ նրանք չեն հերիքում:
Հանրի Բեկ
— Եթե մարդն ինքը հետևում է իր առողջությանը, ապա դժվար թե գտնվի բժիշկ, որն ավելի օգտակար լինի իր առողջության համար, քան ինքը:
Սոկրատես
— Առողջությունը ինքդ քո նկատմամբ սիրո արդյունք է:
Անհայտ հեղինակ
— Մարդու առողջությունը կախված է նրանից, թե ինչի վրա է կորցրել ժամանակը:
Նիկոլայ Ադաշչիկ
— Առողջությունն այն աստիճան է հավասարակշռում կյանքի մնացած բարիքներին, որ, իրականում, առողջ չքավորը երջանիկ է հիվանդ թագավորից:
Արթուր Շոպենհաուեր
— Ամենալավ բժիշկը նշանակում է ամենաքիչ քանակի դեղորայքը:
Բենջամին Ֆրանկլին
— Բժշկության մեջ ամենալավ բուժումներն են ծիծաղն ու քունը:
Իրանական ասացվածք
— Պահպանեք Ձեր մարմինը. այն միակ վայրն է, որում պետք է ապրեք:
Ջիմ Ռոն
— Մեր առողջությունից բացի, չկա ավելի կարևոր բան. այն մեր գլխավոր, հիմնական արժանիքն է։
Արիեն Սպեկտեր
— Հավատում եմ՝ ամենամեծ նվերը, որ կարող ենք պարգևել մեր ընտանիքին և աշխարհին, մենք ենք՝ առողջ վիճակում։
Ջոյս Մեյեր
Եվ իմ ամենասիրելին
Առողջությունն ամեն ինչ չէ, բայց ամեն ինչ ոչինչ է, եթե չկա այն:
Արթուր Շոպենհաուեր


