Что знает Оливия? Сериал (2014)

Դրամատիկ մինի սերիալ՝ բաղկացած ընդամենը չորս սերիայից:

Սերիալի հերոսուհին «տարօրինակ» կին է. տարօրինակ իր պահվածքով, որը, գուցե, չի համապատասխանում այն կերպարին, որով միջին կինը ցանկանում է ներկայանալ… բայց և բնական և շատ հասկանալի՝ իր էությամբ, մոտիվներով և զգացողություններով: Ես այսպես ընկալեցի Օլիվիային:

Սերիալն ունի հանգիստ,  միաժամանակ հետաքրքիր և գրավող ընթացք: Այստեղ չկան կտրուկ իրադարձություններ, անսպասելի շրջադարձներ, բայց և ցանկանում ես հասկանալ ու խորանալ սերիալի յուրաքանչյուր դրվագի մեջ:

Սերիալը հենց Օլիվիայի կյանքն է 20 տարիների ընթացքում…

Ես կբնութագրեմ այս սերիալը որպես կինոարվեստի հաջողված և ուժեղ նմուշ և միաժամանակ ֆիլմ՝ հասուն լսարանի համար:

Հետաքրքիր կինոդիոտում եմ մաղթում:

Դիտել սերիալը

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.