Джон Стрелеки . Сафари для жизни. Как сделать мечты реальностью и никогда не переживать о потраченном времени

Ինչու՞ ենք մենք լույս աշխարհ գալիս… Որպեսզի սկզբում սովորենք քայե՞լ, խոսե՞լ, գնանք մանկապարտե՞զ, այնուհետև դպրո՞ց, հետո մասնագիտությու՞ն ձեռքբերենք, ամուսնանա՞ք, ունենանք երեխանե՞ր և… Մի՞թե բոլորս նույն նպատակներն ունենք, այն էլ՝ ի սկզբանե ֆիքսված և սերնդե սերունդ փոխանցվող նպատակներ:

Իհարկե՝ ոչ: Մեզանից յուրաքանչյուրն ունի մի առաքելություն, որի շնորհիվ կյանքը ստանում է ունիկալ իմաստ: Եվ այդ առաքելության մասին որևէ տեղ գրված չէ, այդ մասին ծնողները մեզ չեն տեղեկացնի, դպրոցում կամ համալսարանում չենք սովորի: Այդ առաքելությունը մենք միայնակ պետք է գտնենք, իսկ այ գտնելուց հետո ամբողջ աշխարհն էլ կարող է ոտքի կանգնել, որպեսզի օգնի մեզ իրագործել այն:

Այդ առաքելությունը Ջոն Ստրելեքին այս գրքում անվանում է Մեծ հնգյակ և արկածային պատմության միջոցով հասցնում է ընթերցողին այդ Մեծ հնգյակի կարևորությունը;

Գիրքը մեծ հաճույքով է ընթերցվում շնորհիվ թե հետաքրքիր պատմության, թե խորիմաստ մտքերի, որոնցով հագեցած է յուրաքանչյուր դրվագի նկարագրությունը:

Այս գիրքն ընթերցելիս հաճախ կվերընթերցեք նույն տողերը, կընդգծեք, կարտագրեք, գուցե և դրանց հիման վրա կյանքում մի բան փոխեք…

Ես այն հաճույքով խորհուրդ կտամ յուրաքանչյուր ընթերցասերի: Իհարկե, որոշ ընթերցասերներին գիրքը կօգնի կյանքը հիմնովին փոխել, որոշներին գուցե շատ ճիշտ պահի կհիշեցնի կարևորագույն արժեքների մասին, որոշների համար էլ  հոգեհարազատ մտքերի գեղեցիկ շարադրանք կլինի, որը պարզապես մեծ բավականություն կպարգևի:

Ստրելեքիի գրքերից երկրորդն է, որ ես կարդացել եմ: Եթե կհավանեք, այս գիրքը, սիրով կառաջարկեմ նաև առաջինը:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.