Հուլիսի 1, 2022

Ծննդյանս օրը կիսում է տարին, և այնպես է ստացվել, որ 2 տարեկան ամփոփումները՝ օրացույցային տարվա և իմ ապրածի, ինձ մոտ ուղիղ կիսամյակը մեկ են:

Հուլիսի 1-ին ամփոփեցի իմ ապրած հերթական տարին:

Առանձնահատուկ, լեցուն, բեկումնային տարի…

Ներքին աճի , ամենաարժեքավոր գիտելիքների ձեռքբերման և հասկանալու, թե ինչքան երկար ճանապարհ կա դեռ անցնելու:

Կարևոր ձեռքբերումների և գիտակցման, թե ինչքան գործ կա դեռ անելու:

Մեծագույն երազանքների իրականացման…

Եվ…ամենաբարդ դասերի…

Միակ բանը, որ ասում եմ, Շնորհակալությունն է…

Շնորհակալություն, իմ յուրաքանչյուր ուսուչցին. թե խիստ, թե բարի: Շնորհակալություն իմ բոլոր դասերի համար. և այն դասերի, որ գերազանցությամբ անցել եմ, և առավելապես նրանց, որոնց քննությունից կտրվել եմ:

Շնորհակալություն իմ սիրելիներին, ովքեր օգնել են ինձ անցնել բոլոր դասերս… Ինձ հետ տոնել են հաղթանակները և մխիթարել անհաջողությունների պահին:

Շնորհակալություն ինձ տրված սիրո և ջերմության համար, որով լիցքավորված շարունակում եմ այս գեղեցիկ ճանապարհորդությունը։

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.