Նորից երջանիկ լինելու մասին կամ աղմուկը խանգարում է երջանիկ լինել…

Երջանիկ լինելու միայն մի ձև կա՝ կատարել քո Առաքելությունը, այլ խոսքերով՝ ծառայել Աստծուն։
Իսկ Աստված յուրաքանչյուրին հուշում է իր Անելիքը։ Հուշում է պարզ, բազմակի, տարբեր ձևերով։
Ինչու՞ այդ դեպքում բոլորս չէ, որ երջանիկ ենք։
Պարզապես մեր ականջներն այնքան են ողողված արտաքին աղմուկով, որ չենք կարողանում լսել Աստծու ձայնը։ Եվ հենց այդ արտաքին աղմուկի մեջ էլ փնտրում ենք մեր Անելիքը։ Իսկ այն այնտեղ երբեք չի գտնվում։
Մեր Առաքելությունը չի գտնվում կյանքի ուղու ընտրության հարցում մեր ծնողների ուղղորդումներում։
Մեր Անելիքը չի գտնվում որևէ ամսագրում մեր կարդացած ամենապահանջված կամ ամենաբարձր վարձատրվող զբաղմունքների ցանկում։
Այն հստակորեն չի գտնվում մեր հաջողակ և հարուստ հարևանի անձնական պատմություն մեջ։
Մեր Անելիքը միանշանակորեն չի գտնվում «Յուրաքանչյուր կին ուզում է ․․․․», « Յուրաքանչյուրը տղամարդ կարող է․․․», «Մարդն այս տարիքում արդեն պետք է․․․» -ներով սկսվող ծեծված արտահայտություններում։
Այն ոչ մի այլ տեղ չի գտնվում։ Այն ինչ-որ տեղից փոխառված չէ։ Այն արժեք չի, որում մեզ համոզել են, որի մասին մենք լսել կամ կարդացել ենք։
Այն մեր մեջ է։
Այն մեր էության անբաժան մասն է։ Եվ այն ունիկալ է։
Կարիք չկա այն փնտրելու։ Մենք այն չենք կարող գտնել ։
Մենք այն կարող ենք միայն ընունել։
Դա մենք ենք ի սկզբանե։
Եվ եթե մենք չեզոքացնենք արտաքին աղմուկը, եթե փակենք մեր ականջները, բացի մեր Անելիքից մենք ոչ մի այլ բան չենք նկատի։
Երջանկությունն էլ այդ դեպքում պարզապես պահ չէ, որ գալիս է անհոգի դատարկ նվաճումներից՝ իր տեղը հետո զիջելով անծայրածիր դատարկությանը։
Այդ դեպքում երջանկությունն ամբողջ ընթացքն է՝ հավերժ ու անդադար։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.