
Լույսով և ջերմությամբ ապահովել ամբողջ աշխարհը: Ահա Արևի առաքելությունը, որը նա կատարում է անխափան:
Սակայն Արևը ոչ միայն լույսի և ջերմության աղբյուր է։ Այն ինքնին առողջության, հաջողության, հեղինակության էներգիա է։
Յուրաքանչյուր անձի աստղաբանական քարտեզում արևի դիրքը ցույց է տալիս, թե որքանով են նրա մոտ այս կարևորագույն հատկանիշները զարգացած։
Միևնույն ժամանակ, մենք կարող ենք ինչպես հզորացնել, այնպես էլ թուլացնել արևային էներգիաները մեր ապրելակերպով։
Այսպես, այսօր ես ներկայացնում եմ գրքեր, որոնք կզինեն ընթերցողին արևային էներգիայով և կօգնեն զարգացնել լիարժեք ապրելու համար կարևորագույն որակները։
Խել Էլրոդ. Առավոտվա կախարդանքը
Խել Էյրոդի «Առավոտվա կախարդանքը» թերևս ամենաարևային գիրքն է իմ բոլոր ընթերցածներից։
Գրքի հիմնական գաղափարը հետևյալն է «Զարթնեք վաղ առավոտյան՝ նվիրելով օրվա առաջին ժամը ինքներդ ձեզ որպես հոգևոր էակ։ Այդ ընթացքում կարող եք կատարել մեդիտացիաներ, յոգա, գրել, աղոթել․․․ Արդյունքում կտեսնեք, թե ինչ ցնցող փոփոխություններ տեղի կունենան ձեր կյանքում»։
Իսկ առավոտյան զարթնելն էլ առաջին հերթին հենց խոնարհումն է արևին, ինչն ավելի է ամրապնդվում, եթե առավոտվա ժամերը լցվում են հոգևոր պրակտիկաներով։
Ջուլիա Քեմերոն․ Արվեստագետի ուղին
«Կատարել մեր առաքելությունը լսելով Աստծուն։ Կատարել այն հետևողականորեն , ամեն օր, անկախ ամեն ինչից։ Կատարել այն, երբ կա մեծ ցանկություն և երբ առհասարակ ցանկություն չկա»
Ահա թե ինչ է մեզ ասում այս գիրքը։
Իսկ առաքելության անդադար կատարումն արևի առաջին բնութագիրն է։ Չէ՞ որ նա մեզ ջերմություն և լույս տալիս ՄՇՏԱՊԵՍ՝ առանց դադարի և արձակուրդների։
Майкл Роуч. Карма любви. Вопросы о личных отношениях
Գործել բարիք, տալ ուրիշներին այն, ինչի կարիքը նրանք ունեն։ Ապրել ոչ թե միայն մեր, այլ ուրիշների համար։ Սա ևս արևային էներգիաների դրսևորում է։
Իսկ այս գիրքը մեզ կօգնի զարգացնել մեր մեջ այդ հատկությունները։
Դիպակ Չոպրա «Հաջողության 7 հոգևոր կանոններ»
Արևի պես լուսավորելու և ջերմացնելու համար ուրիշներին նախ պետք է ինքներս լցվենք այդ լույսով։ Իսկ ինչպես դա անել հոյակապ բացատրում է այս գրքի հեղինակը։ Սա, թերևս, ֆենոմենալ գիրք է իր բովանդակության խորության և միևնույն ժամանակ հակիրճ լինելու առումով։
Ричард Темплар. Правила любви.
Յուրաքանչյուրի կյանքի կարևորագույն ասպեկտը հարաբերություններին են։ Գիրքը սովորեցնում է գիտակցաբար մոտենալ հարաբերությունների կառուցմանն ու պահպանմանը։
Իրականում «Ոչ» ասելու ունակությունը շատ ավելի կարևոր է մարդու լիարժեք կյանքի համար, քան կարող է թվալ առաջին հայացքից։
Դա նախապայման է մարդու իրական դերն ու առաքելությունը կատարելու և աշխարհին ճիշտ ձևով ծառայելու համար։
Ջոն Ստերլեկիի այս և մնացած գրքերը նույնպես տիեզերական օրենքներին համապատասխան ապրելու և երջանիկ լինելու մասին են։