Աշխարհում չկա անպետք ոչինչ

Աշխարհում չկա անպետք ոչինչ․ այն, ինչ պետք չէ ինձ, պետք է մեկ ուրիշին։ Նա, ով հիշում է այս մասին, խնամքով է վերաբերվում իրեն բաժին հասած ամեն մի բանի։ Նա ոչինչ հենց այնպես դեն չի նետում, չի թողնում որ իրերն ուղղակի դուրս գան պիտանելիության ժամկետից, ոչինչ հավերժ «անպետք» վիճակում չի պահում դարակներում։

Այսպես, իմ տանը հայտնված ուտելիքը, որը դուրս է իմ սննդակարգից, ես սիրով տալիս եմ ուրիշներին։

Այն հագուստը, կոշինկները, զարդերը, որոնք այլևս չեմ կրելու, այն ամենն, ինչի օգտագործումն ինձ այլևս հաճույք չի պատճառելու, ես տալիս եմ նրանց, ում այն պետք է։ Ես ջանքեր չեմ խնայում փնտրելու ու գտնելու համար հենց այն մարդկանց, ում պետք է այն, ինչը պետք չէ ինձ ։ Փոխարենը՝ Աստված ապահովում է, որ ինձ հասանելի լինի այն, ինչն ինձ է պետք։

Այսպես ենք մենք վարվում իրերի հետ, բայց նույնքան (եթե ոչ ավել ) խնամքի կարիք ունեն մեր զգացմունքները: Եվ կարևոր է տալ մեր զգացմունքները նրանց, ում դրանք իսկապես պետք են։ Իրերի դեպքում, իհարկե, այս հարցն անհամեմատ ավելի հեշտ է լուծվում, քան զգացմունքների դեպքում․․․Այնուամենայնիվ, զգացմունքների դեպքում ևս մենք կարող ենք հստակ հասկանալ, որ․․․ «Եթե մենք սիրում ենք, մեր առաքելությունը Տալն է․․․ տալ մեր ջերմությունը, հոգատարությունը, ամենալավը, որ ունենք մեր մեջ․․․ մեր լավագույն դրսևորումներով ծառայել նրան, ում սիրում ենք։ Եվ թող սիրենք նրան, ով ունի հենց այդ ամենի կարիքը․․․ Ոչ թե նրան, ով արժանի է կամ լավն է, ինչպես ընդունված է ասել։ Չէ, այս ամենը շատ հարաբերական է։ Սիրել նրան, ով ունի հենց մեր սիրո կարիքը։ Իսկ եթե հենց այս պահին մենք սիրում ենք մեկին, ով չունի այդ սիրո կարիքը, բոլորովին պետք չէ ցանկանալ ազատվել սիրուց․․ Մեր սիրելու ունակությունը մեր էությունն է, մեր գոյության լավագույն ձևը։ Մենք ընդամենը կարող ենք ցանկանալ, որպեսզի Աստված վերցնի մեր սերը նրանից, ում պետք չէ և տա նրան, ում պետք է»;

Սա մեծագույն խնամքն է այն ամենի հանդեպ, ինչը մերն է։

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.