Մեդալը միշտ հակառակ կողմ ունի․․․

Երբ երեխա էի, կարծում էի, որ կյանքի անարդարություններից մեկն էլ այն է, որ որոշ մարդիկ ունեն գիրանալու հակում, իսկ որոշները՝ ոչ: Բնականաբար համարում էի, որ կյանքն անարդար է գիրանալու հակում ունեցողների հանդեպ:

Իսկ հիմա, գիտե՞ք, մտածում եմ, որ գիրանալու հակում ունեցողներին իրականում ամենաբախտավորներն են: Չէ՞ որ գիրացմանը նպաստող ամեն ինչ վնասակար է նաև առողջության համար՝ յուղոտ, ծանր սնունդ, նստակյաց ապրելակերպ, քնի խախտված ռեժիմ…

Եվ նրանք, որքեր պարբերաբար գիրանում են, իրենց անառողջ կենսակերպի արտացոլումն անմիջապես տեսնում են հայելու մեջ և արագ սթափվում…

Չէ՞ որ լավ տեսք ունենալ բոլորն են ցանկանում: Այդպես էլ, ձևավորվում է ուժեղ մոտիվացիա փոխելու սովորությունները, ապրելու առողջ…

Ավելի բարդ է նրանց գործն, ովքեր միշտ, բոլոր պարագաներում նիհար են մնում: Որքան ավելի դժվար է այս դեպքում նկատել վատ կենսակերպն ու առավել ևս գտնել մոտիվացիա այն ժամանակին փոխելու համար ՝ ավելի շուտ, քան մարմինը կազդարարի ներսից տարբեր առողջական խնդիրների ձևով:

Նիհարներին ավելի բարձր գիտակցություն է պետք առողջ ապրելակերպ ունենալու համար: Իսկ մեզ տալով գիրանալու հակում, բնությունը պարգևել է լրացուցիչ, հեշտ ընկալելի, տեսանելի մոտիվացիա առողջ ապրելու համար:

Այսպես, մեդալը միշտ հակառակ կողմ ունի՝ անգամ գիրանալու վտանգի հարցում:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.