Հարաբերություններ կառուցելու վատագույն մոտիվը «ուզել ամուսնանալ»-ն է․․․

Հարաբերությունները, որոնք սկսվում են «ուզել ամուսնանալ»-ուց, սնուցվում են «ուզել ամուսնանալ»-ով, ամեն բանի առաջ աչք են փակում «ուզել ամուսնանալ»-ու պատճառով, մշտապես մոտիվացվում են «ուզել ամուսնանալ»-ով, եթե անգամ հասնում են ամուսնության, ավարտվում են ջախջախիչ բաժանությամբ կամ էլ հարատև դժբախտությամբ։
Իսկ հարաբերությունները, որոնք սկսվում են սիրուց՝ հաճախ անսպասելի ու անգամ՝ անտեղի, ամեն քայլափոխի ենթարկվում են բացառապես սիրուն, հետո՝ ամրանում և պարուրվում են հարազատությամբ, իսկ ինչ-որ ժամանակ անց որպես շարունակական դրսևորման լավագույն ձև ընտրում են ամուսնությունը, ավարտվում են․․․
Միանշանակ երջանկությա՞մբ ։
Ոչ՛։ Ինչպես վերջերս նշեց ընկերուհիս՝ «ոչ միայն ծաղիկներով», այլ՝ դժվարություններով և հետաքրքրությամբ լի կյանքով՝ մեծ և փոքր փորձություններով , վերելքներով և անկումներով, ուրախության և տխրության պահերով, ․․․ Սիրով մոտիվացված բարդագույն փորձությամբ՝ ամուսնական կյանքով, որը յուրաքանչյուրը յուրովի է անցնում ․․․
Այս փորձությունն ընտրելու միակ համարժեք մոտիվը սերն է․․․
Հարաբերություններ կառուցելու վատագույն մոտիվը՝ «ուզել ամուսնանալ»-ը․․․

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.