Օրհան Փամուկ «Իմ անունը կարմիր է»․ մեջբերումներ գրքից

  • Եթե նկարչության և արվեստի մեջ հիսաթափվել չես ուզում, ուրեմն մի՛ դարձրու քո մասնագիտությունը։ Որքան էլ ընդունակություններ և տաղանդ ունենաս, փող և իշխանություն այլ տեղ փնտրիր, որպեսզի ընդունակությանդ և տաղանդիդ դիմաց ոչինչ չստանալով՝ արվեստից չխռովես։
  • եթե ձեր սրտում ապրում է սիրելիի դիմանկարը, աշխարհը դեռ ձեր տունն է
  • Նամակն իր ասելիքը միայն գրով չի փոխանցում։ Նամակը նման է գրքի՝ հոտոտելով, հպվելով, ձեռք տալով էլ է կարդացվում, դրա համար էլ խելացիներն ասում են, կարդա՛, տեսնենք նամակն ինչ է ասում։ Իսկ հիմարներն ասում են՝ կարդա, տեսնենք ինչ է գրված։ Ընդունակությունը ոչ միայն գիրը, այլև ամբողջ նամակը կարդալու մեջ է։
  • որպեսզի կարողանայի սիրահարվել մեկին, ով ինձ ստիպում է լվացք անել, ով ինձ սիրուհու, ստրուկի պես է վերաբերվում, չի ամաչում ինձ ուղարկել շուկա՝ առևտուր անելու, պետք է շատ ջանք թափեի։
  • Երբ հասկացա, որ այդ մութ երազները տեսնում եմ Արաբիստանում իմ միայնակ գիշերներում կարդացածս Գազզալիի «Կրոնական գիտությունների վերածննդի»՝ ամուսնության վնասների մասին հատվածի պատճառով, կեսգիշերին հիշեցի, որ միևնույն էջում շատ է խոսվում նաև ամուսնության դրական կողմերի մասին։ Բայց չնայած որ այդքան ջանացի՝ կարողացա հիշել կարդացածս դրական կողմերից միայն երկուսը։ Երբ տղամարդն ամուսնանում է, նրա տունը կարգի բերող է լինում, բայց իմ երազանքների՝ աստիճաններով տանը կարգուկանոն չկար։ Երկրորդը․ տղամարդը մեղքի զգացումով ինքնաբավարարմամբ զբաղվելուց և ավելի մեծ մեղքի զգացումով մութ ետնաբակերում կավատների ետևից ընկած՝ մարմնավաճառներ փնտրելուց է ազատվում։
  • Բոլոր հիմարները կարծում են, որ իրենց սերը պարտադիր արագություն է պահանջում, իրենց սիրո ուժը բացեբաց ցուցադրելով՝ սիրո ձեռքը զենք են դնում։ Դիմացինն էլ եթե խելացի է, ուշացնում է պատասխանը։ Արդյունքում՝ սիրո մեջ արագություն ցուցաբերելով՝ գործերը դանդաղեցնում են։
  • Քաղաքը որքան մեծ ու գունավոր է, այնքան ձեր մեղքերը թաքցնելու համար շատ անկյուններ կան, որքան մարդաշատ է, այնքան հեշտությամբ կարող եք ձեր մեղքի հետ թաքնվել մարդկանց ետևում։ Քաղաքների միտքը ոչ թե գիտնականներով, գրադարաններով, նկարիչներով, գրիչներով ու դպրոցներով պետք է չափվի, այլ մութ փողոցներում հազարավոր տարիներ խորամանկորեն կատարված սպանությունների թվով։ Չեմ կասկածում, որ Ստամբուլն ամբողջ աշխարհի ամենախելացի քաղաքն է։
  • Քանի որ ցանկանում էր ամուսնանալ, հեշտությամբ սիրահարվում էր։ Եթե ոչ ինձ հետ, մեկ ուրիշի հետ կամուսնանար և ամուսնանալուց առաջ այդ կնոջն էլ անմիջապես կսիրահարվեր
  • Անկեղծությունը ոչ թե նկարչի կամ մեզ պես Աստծու խոնարհ ծառաների տաղանդի և կատարելության պահերին, այլ ճիշտ հակառակը՝ լեզվի սայթաքումների, սխալների, հիասթափության և դառը վիրավորանքի պահերին է ի հայտ գալիս։
  • Ես այնքան հասուն տղամարդ չեմ, որ կարողանամ ամուսնանալուց առաջ կնոջ հետ սեր անել ու հետո վստահելի ամուսնություն ունենալ։ Ես դեռ այնքան անփորձ էի, որ չգիտեի՝ արագ գործերին սատանան է խառնվում, երջանիկ ամուսնությունը նախևառաջ շատ համբերություն ու աշխատանք է պահանջում։

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.