Օրհան Փամուկ «Իմ անունը կարմիր է»

Գիրքն ընթերցելիս  մտածում ես միանգամից արվեստի երկու ուղղության մասին՝ գրականության և նկարչության։ Ավելի շուտ ես կասեի սա նկարչություն է, որը վերբալիզացվել է՝ դառնալով գրականություն։

Կարծում եմ՝  հեղինակը  նման մեկնաբանությունից չէր նեղանա, քանի որ հենց ինքը  հիմնել է մի թանգարան, որի նկարագրությունն էլ հանդիսանում է մեծ գնահատականի արժանացած այս ստեղծագործությունը։

Նման սերտ կապը նկարչության հետ գրքի առաջին առանձնահատկությունն է։

Նկարչության փիլիսոփայության ներքո ստեղծված և նկարիչների աշխարհն արտացոլող այս պատմությունը սիրային դրամա է և դետեկտիվ՝ երկու ժանրում էլ բավականին հաջողված։

Որպես սիրային դրամա՝ այն պարզապես  ռեալիստիկ է, որպես դետեկտիվ՝ յուրօրինակ ձևով մատուցված  գլուխկոտրուկ, որն  ընթերցողն ամբողջ ընթացքում ձգտում է  բացահայտել։

Ստեղծագործության հաջորդ և ամենակարևոր առանձնահատկությունն  է  այն, որ գիրքը պատմվում  է ոչ թե մեկ անձի տեսանկյունից,  այլ՝ բոլորի միանգամից, անգամ՝ ամենաանհավանական  մասնակիցների ․․․

Սրանում է գրքի թե բարդությունը է, թե՝ ձգողականությունն ու արժեքը։

 Թեև ես ինքս գրքից ուժեղ  զգացողություններ չեմ ունեցել, գնահատում եմ այն որպես գրական արժեք և իսկապես առաձնահատուկ մի բան, որը չի լինի մոռանալ  կամ  շփոթել մեկ  այլ ստեղծագործության հետ։ Հենց այդ տեսանկությունից էլ առաջարկում եմ  ծանոթանալ ստեղծագործությանը։

Մեջբերումներ գրքից

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.