
Յուրաքանչյուր երևույթ և արարք կոնտեքստում դիտարկելու ունակությունը խոսում է հոգևոր զարգացման բարձր աստիճանին գտնվելու մասին: Այնպիսի աստիճանի, որին քչերն են կարողանում ոտք դնել: Այս աստիճանը հասանելի է քչեին անգամ և հատկապես այն մարդկանցից, ովքեր գիտակցաբար զբաղվում են հոգևոր զարգացմամբ:
Բավական է մի փոքր ցանկություն ունենալ, որպեսզի սովորել, թե որ արարքներն են համարվում լավը, իսկ որոնք՝ վատը, ինչն է կարելի, իսկ ինչը՝ ոչ: Մի փոքր կարգապահությունն էլ բավական է այդ գիտելիքը կյանքում կիրառելու համար:
Եվ պետք է իսկապես բարեպաշտ սիրտ ունենալ, որպեսզի կարողանալ տարբերակել լավն ու վատը յուրաքանչյուր առանձին իրավիճակում, զգալ լավագույն, իսկապես բարուն տանող ուղին և անցնել այդ ուղիով, եթե անգամ այն պարունակում է վատ արարքներ:
Սա հոգևոր գիտելիքն է մտածելու ունակության հետ մեկտեղ, սա իմաստությունն է և իրական հոգևոր զարգացումը:
Իսկ գիտելիքն առանց մտածելու ունակության և առանց իսկապես բարեպաշտ սրտի բերում է վատ հետևանքներ ունեցող լավ արարքների շղթայի: Եվ ճշտապահ մարդն իրեն ասես խաբված և կյանքից հիասթափված է զգում՝ չէ որ նա ամեն ինչ ճիշտ է արել, ինչու» է ամեն ինչ այդ դեպքում այնպես, ինչպես կա…


