Առավել կայուն են այն հարաբերությունները, որոնք չեն սկսվել սիրահարվածությամբ

Առավել կայուն են այն հարաբերությունները, որոնք չեն սկսվել սիրահարվածությամբ: Այս դեպքում զույգն աշխատում է հարաբերությունների կառուցման ուղղությամբ՝ էներգիաների համաչափ փոխանակմամբ, փոխադարձ հարգանքով, փոխզիջումներով: Այդպես երկու մարդու ընդհանուր հետաքրքրություններից և երկուսի համատեղ ջանքերով ձևավորվում է մի յուրահատուկ աշխարհ, որը թանկ է նրանց երկուսի համար, որը ձգում է երկուսին և կապում իրար:

Իսկ երբ կա սիրահարվածություն, սիրահարվածությունը հարաբերությունների կառուցման ամբողջ բեռն իր վրա է վերցնում: Եվ նա, ում սիրահարված են, կարիք չի զգում ջանքեր գործադրելու հարաբերությունների պահպանման համար: Բավական է միայն այն, որ նա կա: Եվ նա ստանում է ամեն ինչ: Իսկ փոխադարձաբար նա ոչինչ չի տալիս և չի ստեղծում: Եվ երբ սիրահարվածությունը անցնում է, մնում է ՈՉԻՆՉ: Երբ սիրահարվածությունը անցնում է, հարաբերությունները ավարտվում են: Իսկ սիրահարվածությունը անցնում է միշտ:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.