Ոչ թե տիրել, այլ՝ պատասխանատու լինել

Մարդկային ագահությունը միանշանակ կմեղմանա, եթե «ունենալ, տիրել» հասկացությունները փոխարինվեն «պատասխանատու լինել»-ով։ Այն ամենի համար, ինչ մեզ տրված է կյանքում, մենք առաջին հերթին պատասխանատու ենք։ Պատասխանատու ենք մեր պաշտոնի համար, պատասխանատու ենք մեր ամուսնու/կնոջ, մեր երեխաների, մեր ընկերների համար, պատասխանատու ենք անգամ մեր գումարի ու գույքի համար։ Եվ նույնիսկ ՝ մեր տաղանդների ու հմտությունների համար։

Եվ այս առումով՝ եթե ցանկանում ենք ունենալ որևէ բան, նշանակում է խոստանում ենք պատասխանատու լինել․․․ Ու եթե մեզ տրվել է որևէ բան՝ նշանակում է վստահվել է մեզ։

Իսկ վայելքը գալիս է միայն պատասխանատվությունը ճիշտ կրելու արդյունքում։

Նա, ով գիտակցում է սա, չի կարող լինել ագահ։ Նա, ով գիտակցում է սա, ցանկանում է ունենալ ճիշտ այնքան, որքանի համար կարող է պատասխանատու լինել։ Եվ ավելիին հասնելը նրա համար անկասկած ինքն իր վրա աշխատելն է, զարգանալը, բարձրանալը, «մեծանալ»-ը։

Իսկ նա, ով չի գիտակցում սա, կուրորեն ձգտում է անվերջ տիրել՝ ունենալ ավելին, ավելին ու ավելին։

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.