Ցավեցող հոգու միակ բուժումն ուրիշներին ուրախություն պարգևելն է

Ցավ զգացող մարդու ճակատագրական սխալը հաճախ ուրիշներին ցավ պատճառելու ցանկությունն է: Այդպես գուցե ցավեցող հոգին մխիթարանք է գտնում, քանի որ «ինքն արդեն միակը չէ, որ ցավում է այս աշխարհում»: Բայց այդ մխիթարանքն այնքան թույլ է, այնքան անցողիկ ու մակերեսային… Իսկ ցավն իրականում չի անցնում: Հակառակը՝ այն ներթափանցում է մարդու հոգու ավելի ու ավելի խոր շերտերը և ավելի կայուն ապաստան է գտնում այնտեղ, քանզի ոչ ոք երբեք չի կարող շրջանցել տիեզերական այն անխափան օրենքը, որ մենք ստանում ենք միայն այն, ինչ տալիս ենք՝ լինի ցավ, թե՝ ուրախություն:

Եվ ցավեցող հոգու միակ բուժումն ուրիշներին ուրախություն պարգևելն է:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.