Արամ Ավետիս «Ամպուտացված ամպեր»
Ո՞րն է յուրաքանչյուր իրադարձության կարևորագույն նշանակությունը, եթե ոչ դրա արտացոլանքը մարդու ներաշխարհում։ Նվիրված լինելով բոլորիս ապրած 44-օրյա պատերազմին՝ այս գիրքը բոլորովին արտաքին իրադարձությունների նկարագրություն չէ․ այն գրողի ներքին կյանքն է, հեղինակի ներաշխարհում կատարվող իրադարձությունները սարսափելի ծանր արտաքին պայմաններում։ Եվ նրա ներաշխարհի խորությունից յուրահատուկ երանգավորմամբ է մեզ ներկայացվում շրջապատող ամեն բան՝ իր, երևույթ, դրվագ․․․ Իսկ ինչպիսի՞ն է այդ ներաշխարհը, այլ խոսքերով՝ ինչպի՞սին է այս գիրքը․ Այստեղ բառերն են իշխում, ավելի ճիշտ՝ հեղինակը յուրահատուկ իշխանություն ունի բառերի նկատմամբ։ Նրա գրչի ներքո՝ դրանք լիովին անկրկնելի տեքստեր են դառնում։ Առանձնահատուկ է այս առումով հեղինակի գրական ձեռագիրը: Այս գիրքը յուրահատուկ համադրությունների ամբողջություն է․ լինելով ծանր՝ … Читать далее Արամ Ավետիս «Ամպուտացված ամպեր»

