Վահան Տերյան «Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին»

Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն։Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս —Անհետ կորել, անցել է — չար մշուշի պես։Ասորիքն է եղել մեր թշնամին — ահա՛Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա։Ամրակուռ է մեր հոգին — դարերի զավակ՝Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ։Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք,-Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք։Գերված ենք մենք — ո՛չ ստրուկ — գերված մի արծիվ,Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ։Բարբարոսներ շատ կըգան ու … Читать далее Վահան Տերյան «Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին»

Ваша оценка:

Պարույր Սևակ «Քիչ ենք, բայց հայ ենք»

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։ Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում: Պարզապես մենք էլ պիտի ընդունենք‚ Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք‚ Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚ Երկինքը իր ճիշտ պատճենը հանում: Պարզապես Դավիթն այստեղ է կռվել: Պարզապես Նարեկն այստեղ է գրվել: Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚ Քարից շինել ձուկ‚ և թռչուն՝ կավից‚ Ուսուցմա՛ն համար և աշակերտե՜լ Գեղեցկի՛ն‚ Բարո՛ւն‚  Վսեմի՛ն‚ Լավի՜ն… Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում: Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚- Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել. Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚ Երբ եղել ենք շատ … Читать далее Պարույր Սևակ «Քիչ ենք, բայց հայ ենք»

Ваша оценка:

Պարույր Սևակ «Հայրենիք»

Քեզնով երդվելիս Ձեռքըս դնում եմ իմ սրտի վրա՝  Սեղմելո՛ւ նման, Որ… հանկարծակի չպայթի դողից… Ինձնով երդվելիս Ափըս դնում եմ քո մի ափ հողին, Ինչպես իմ նախնիք՝ Սուրբ Գրքին իրենց… Եվ զո՜ւր, իզուր են մեզ ուսուցանել, Թե յուղոտ մատով Սուրբ Գիրք չեն թերթում: Ա՜խ, ի՛մ ժողովուրդ, Գի՜րք ժողովողի, Սուրբ Գիրք… ծամո՜ւմ են… յուղոտ բերանո՜վ՝ Քո լավաշիդ պես,  Նշխարիդ նման… Եվ աջից նայում՝ Տեսնում եմ հրդեհ,  Ձախից եմ նայում՝ Տեսնում եմ մոխիր: Ի՜նչ է. քե՞զ տրվեց կրակը կրթել Ու դաստիարակել մի ամբողջ նախիր… Ճակատագըրի բերումով դաժան Ճակատըդ հիմա՝ փոքրի՜ց էլ փոքրիկ, Մինչդեռ ճակատիդ գիրը՝ մեծից մե՜ծ: Իսկ ո՞վ է դրա ընթերցողն, ո՞ւր … Читать далее Պարույր Սևակ «Հայրենիք»

Ваша оценка:

Հովհաննես Շիրազ «Իմ սուրբ հայրենիք»

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,Եվ մոմի նման, ճամփեքիդ վրաՔո փառքի համար թե մի օր վառվեմ,Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։ Читать далее Հովհաննես Շիրազ «Իմ սուրբ հայրենիք»

Ваша оценка:

Սիլվա Կապուտիկայն. Մի լացացնի շատ եմ լացել, սիրելիս

Մի լացացնի շատ եմ լացել, սիրելիս, Դու մի կարծիր պաղ եմ այսպես ու գոռոզ, Սիրտս շատ է լցված եղել վերքերով, Սպիներից է կարծրացել, սիրելիս: Հոգնել եմ ես ցավոտ, դավոտ սերերից, Ամենքի դեմ սիրտս բացած, աչքս` փակ, Քար է եղել նրանց շքեղ կրծքի տակ, Իսկ ես, ավաղ. սիրտ եմ կարծել, սիրելիս: Հոգնել եմ ես, թող որ քնեմ ես հանգիստ, Մանկան նման` ծնկիդ գլուխս դրած, Ինձ խնայիր ու գուրգուրա ինձ վրա, Ժամս է արդեն իրիկնացել, սիրելիս… Читать далее Սիլվա Կապուտիկայն. Մի լացացնի շատ եմ լացել, սիրելիս

Ваша оценка:

Սիլվա Կապուտիկյան. Թե իմայիր

Ինչ խռովահույզ ճամփաներով եմ տարել իմ սերը Երբ թվացել է մարել են դարձիդ բոլոր լույսերը Խարխափել եմ ես անհայտության մեջ կեսգիշերային Բայց վար չեմ նետել իմ սրտի բեռը Իմ ամեն քայլին Նոր գայթակղության առու է եղել Շամպայնի նման խշշացող, կանչող Արբեցնող առու Բայց ես թեքել եմ թեքել եմ ճամփաս ու փախել հեռու: Հավաքույթներում ամենից զնգուն ես եմ ծիծաղել Ու երջանկության ծփանք են կարծել իմ երգն ու ձայնը Բայց երբ գիշերը Ուղեկիցներիս մնաս բարով եմ ասել խնդադեմ Ու տուն մտնելով` շրջել եմ դանդաղ դռան փականը Նույն բանալիով փակել եմ դրսի աշխարհ իմ դեմ Ու խոր հանձնվել իմ կարոտներին, իմ մենությանը Քայլել … Читать далее Սիլվա Կապուտիկյան. Թե իմայիր

Ваша оценка:

Համո Սահյան. Երկրորդ հարկի պատշգամբը

Պարիսպներով շրջապատված Բերդի պես էր ձեր տունը հին. Գյուղի մեջ, բայց գյուղից զատված Մի դղյակ էր հեքիաթային։ Ես մեր բակից ամեն անգամ Նայում էի ձեր դղյակին… Եվ նախանձում էի անգամ Կտրին իջած կաչաղակին։ Տենչում էի հավքի թևով Հասնել մի օր երկրորդ հարկին, Բայց ո՞վ, բայց ո՞վ կթողներ, որ Արժանանամ ես այդ փառքին։ Նայում էիր հաճախ ինչպես Տասնհինգօրյա լուսինն ամպից Եվ չքանում վայրկենապես Երկրորդ հարկի պատշգամբից։ Մերթ հրճվում էր, մերթ վշտանում, Կրակված էր իմ սիրտն անբիծ, Ու նայելով չէր կշտանում Երկրորդ հարկի պատշգամբից։ Անցնում էի ես ձեր դռնով, Մնում էի գիշերն անքուն, Եվ մի օր էլ դափ ու զուռնով Ձիավորներ եկան … Читать далее Համո Սահյան. Երկրորդ հարկի պատշգամբը

Ваша оценка:

Համո Սահյան. Ինչ անեմ

Ինչ անեմ: Աչքերս փակեմ Անրջեմ… ու բանամ նորից: Հուշերս հավաքեմ մեկ-մեկ Ու մտքով մանկանամ նորից: Կորստի սարսափը հերքեմ, Հույսերից շիկանամ նորից… Հավատամ մարդուն, աշխարհին, Մոլորված չմնամ նորից: Չգիտեմ` ուր եմ հասնելու, Չգիտեմ` երբ եմ հասնելու… Ճամփա է, նստեմ այս քարին, Շունչ քաշեմ ու գնամ նորից: Читать далее Համո Սահյան. Ինչ անեմ

Ваша оценка:

Ավետիք Իսահակյան. Այս աշխարհում և ոչ մի բան հիմք չունի

Շատ մի´ տխրիր , շատ մի՝ խնդար, սիրելիս, — Այս աշխարհում և ոչ մի բան հիմք չունի. Վաղանցուկ են, կան ու չկան, սիրելիս, Բոլոր իրերն ու աստղերը անհունի։ Լայնսիրտ եղիր, ողջը երազ համարե, — Այս աշխարհում և ոչ մի բան միտք չունի. Լացը՝ ժըպիտ ու սերը՝ ցավ համարե, Թե որ ապրես, կյանքըդ ինչու՞ համար է։ Ախ, մի´ տխրիր, վիշտը կանցնի,- այդ ոչինչ, — Այս աշխարհում և ոչ մի բան գին չունի. Շատ մի´ հրճվիր, սերն էլ կանցնի, բայց ոչինչ, Կյանքն էլ կանցնի,- այդ որ ոչինչ ու ոչինչ։ Читать далее Ավետիք Իսահակյան. Այս աշխարհում և ոչ մի բան հիմք չունի

Ваша оценка: