Համո Սահյան․ Ես այն եմ եղել

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Չեմ հասել երբեք քո որոնածին, Քո որոնածը աննյութեղեն էր, Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին: Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Իմացիր որ էլ երեսով չտաս, Հանդիպման օրից ես ինձ նեղել եմ, Որ դու աշխարում նեղություն չզգաս: Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Լռել եմ, տարել, ներել, համբերել… Եվ թե պատահմամբ ճանփաս շեղել եմ, Քայլերս դարձյալ քեզ մոտ են բերել: Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Չեմ հասել երբեք քո որոնածին. Քո որոնածը աննյութեղեն էր, Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին: Реклама Читать далее Համո Սահյան․ Ես այն եմ եղել

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Գլխապտույտ

Դու իմ վերջի՜նը` թյուրիմացաբար, Եվ իմ միա՜կը` ճակատագըրով… Սիրո բովանդակ կոչականները մանկական են միշտ, Մինչդեռ ես արդեն ապրել եմ այնքան, Որ իմ տարիքում Դեղձին տասն անգամ մեռած կլիներ: Իսկ ինչպե՞ս ես դու: Չէ՞ որ չեմ տեսել քեզ այնքա՛ն տարի, Որքան տեսել եմ: Եվ աչքերիս մեջ կա անլցելի մի դատարկություն, Քանի որ չկաս Դո՛ւ- Իմ վերջի՜նը` թյուրիմացաբար, Եվ իմ միա՜կը` ճակատագըրով: Իմ շրթունքներից Կախված է հիմա մի ամբո՜ղջ աշխարհ` Մի գունդուկծի՛կ, Բառերի մի պա՜րս, Որ իր բզզոցով գլխապտույտ է հարուցում իմ մեջ: Եթե երբևէ բառերն այդ պիտի իմ բերնից թռչեն` Թող թռչեն սիրո՛վ, Մի՛միայն սիրով Եվ մի ճախրանքով աստվածաշնչյան, Որի մեջ … Читать далее Պարույր Սևակ․ Գլխապտույտ

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Ամենքը իրենց բախտից են դժգոհ

Ամենքը իրենց Բախտից են դժգոհ Եվ ոչ թե խելքից: Իսկ ես, տե՜ր աստված, Կրակն եմ ընկել Իմ խելքի ձեռքից: Խելք ունենայի՝ Վաղուց էի ես Կարգին մարդ դարձել – Ես կարող էի Սենյակ տալ վարձով, Եվ ոչ թե վարձել: Խելք ունենայի՝ Ինչ հարկավոր է, Ես այն կանեի. Եթե հաստ է պետք՝ Բարակըս որն է, Հաստ կմանեի: Խելք ունենայի՝ Ինչ հարկավոր է, Ես այն կերգեի, Տեղն ընկած տեղը Տեղի կտայի, Ինձ կըհերքեի. Ու կլինեի Ոչ դեմ, ոչ էլ թեր, Այլ ոսկե միջին: Գլուխը քարը. Թող էժան լիներ, Միայն… շատերին Գեղեցիկ թվար: Հերն էլ անիծած. Թող ներկված լինի, Միայն թե դուր գա, Խաբվեն-հավանեն: … Читать далее Պարույր Սևակ․ Ամենքը իրենց բախտից են դժգոհ

Ваша оценка:

Պարույր Սևակ.Ես քեզ սպասում եմ…

Ես քեզ սպասում եմ… գիտեմ չես գալու՝ էլ չես կարող գալ, բայց ինչու՞ է ինձ թվում, թե դու գալու ես: Ես սպասում եմ քեզ. ոչ մի բան քեզնից չեմ ակնկալում. ես գեթ մեկ անգամ, մեկ անգամ միայն կողքիս քեզ զգալ, քեզ հետ սուրճ խմել և ընդամենը մի քանի բառ քեզ հետ խոսել եմ ուզում: Ինձ թվում է, թե դու մի օր հանկարծ թողած ամեն ինչ, թողած ամենքին վեր ես կենալու ու ինձ մոտ գալու: Գալու ես ասես խոսքերն այն թանկ, որ քո բերանից ես շատ եմ լսել, բայց հիմա դրանք իմ հիշողության մեջ աղոտ են այնպես՝ ինչպես սեղանիս դրված այս … Читать далее Պարույր Սևակ.Ես քեզ սպասում եմ…

Ваша оценка:

Ավետիք Իսահակյան․ Տարիներ հետո

Տարիներ հետո քեզ տեսա նորից, Սիրտըս արտասվեց, բայց ժպտացի ես, Նույն աղջիկն էիր` չքնաղ բոլորից, Հոգուս մտերիմ, հարազատ այնպե՛ս: Աչքերդ մեղմով հանգչեցին վերաս, Ես հպարտ ու վես անցա քո մոտով. Շուրջըս ծածանվեց լուսեղեն երազ. Եվ ետ նայեցի անզուսպ կարոտով: Սուտ է, նազելիս, չի զատել երբեք, Երբեք չի զատել մեզ կյանքը դաժան. Քո՛ւյր իմ, ամոքիր սիրտըս վշտաբեկ, Տե՛ս, քոնն եմ ես միշտ, քո՛նն եմ հավիտյան: Читать далее Ավետիք Իսահակյան․ Տարիներ հետո

Ваша оценка:

Պարույր Սևակ. Մենք իրար ձեռք չսեղմեցինք

Մենք իրար ձեռք չսեղմեցինք Եվ չասեցինք իրար անուն, Լոկ ժպտացիր դու գեղեցիկ, Ես հայացքով ողջունեցի, Ե՞րբ են այդպես ծանոթանում: Մենք իրար ձեռք չսեղմեցինք, Բայց ծանոթ ենք իրար արդեն, Դու իմ երազն ես գեղեցիկ, Որ իմ ձեռքով ստեղծեցի, Բայց չեմ կարող ձեռքով քանդել: Վաղուց արդեն ծանոթ անուն Ու սիրելի դեմք ես դարձել, Որ վայելքներ է խոստանում, Աչքով կանչում, ձեռքով վանում, Ուզում է ինձ քաղցր տանջել: Ես ուրիշին եմ պատկանում, Դրա համար օտար եմ քեզ, Դրա համար ես ինձ վանում, Այդ է գոնե խոստովանում Հայացքը քո պարզ ու անկեղծ… …Ծանոթներ ենք ապօրինի, Չսեղմեցինք մենք իրար ձեռք, Բայց ե՛կ, այսօր մի վարանի, Սեղմենք … Читать далее Պարույր Սևակ. Մենք իրար ձեռք չսեղմեցինք

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Երբ աչքերն են սառում

Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի Ու ես հասկանում եմ, Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը… … Երբ աչքերն են սառում՝ Ասում են, թե՝ այ- այ մարդ Է գալու: Դա եթե սուտ չէ, Ապա բարություն Է, Որ ծնվել Է միայն խեղճությունից: Իմոնք Էլ են սառում Սակայն դու չես գալու Դու չես կարող Գիտեմ Եվ օդը սենյակիս Պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ` Հարուցելով իմ մեջ այն միտքը հին, Թե վիհերը գուցե նրա համար են լոկ, Որ մարդ ներքև նետվի : Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ, Որ մարդ ներքև նետվի` Այդ դեպքում ես Ինչպես անեմ. Կո՛ւժ չեմ, … Читать далее Պարույր Սևակ․ Երբ աչքերն են սառում

Ваша оценка:

Պարույր Սևակ. Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը

Նա՞ է գրում ինձ Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ Ինքս էլ չգիտեմ. “Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու… Ձմե՛ռ ու ամա՜ռ, Աշո՛ւն ու գարո՜ւն… Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը, Այն հինգերորդը…” Նա՞ է գրում ինձ Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ Ինքս ել չգիտեմ. “Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով, Որով անցել ես ամռան օրերին, Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ` Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ, Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին` Ճանկռում են դեմքդ, Աչքիդ սպառնում: Ես քայլում էի աղջամուղջի մեջ, Ու քայլում էի նաև … Читать далее Պարույր Սևակ. Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Անկեղծ ասած

Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ, Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել և օգնել եմ. Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել, Վատըդ թողած՝ լավըդ թվել, Հավատացրել, հավատացել, Թե իմ առաջ դուռ ես բացել՝ Չտեսնըված, չեղած մի դուռ։ Սակայն ի՞նչ եմ ես ստացել Այդ ամենին ի տրիտուր։ Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, և ոչ էլ կար։ Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել, Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։ Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել։ Ճիշտ ճամփից ես միայն շեղել։ Սուտ խոստումով կապել ես ինձ, Մանկան նման խաբել ես ինձ, Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ։ Իսկ այն, ինչ … Читать далее Պարույր Սևակ․ Անկեղծ ասած

Ваша оценка: