Եղիշե Չարենց. Վերջին Աղոթք
Տե՜ր իմ,-էություն իմ,-հարազատ իմ-այսինքն՝ Այն, որ չունեմ կյանքում և չեմ ունեցել,- Այն, որ միակն է ողջ կյանքում այս կամեցել Լինել ինձ հետ այնպես հենց,ինչպես իր հետ ինքը,- Չե՞ս զարմանում, Տե՜ր իմ, որ ես դիմում եմ քեզ, Ես՝ բանաստեղծս անահ և մատնչող արի՝ Յուրաքանչյուր նյարդով կապված այս վեհ դարիս, Յուրաքանչյուր(1անընթ. բառ) կրկնապատիկ հրկեզ,- Տարօրինա՞կ է, չէ, որ ես դիմում եմ քեզ՝ Աստվածային վերին ճանապարհի Ինչ-որ՝ սրտի՜ս նման անգյուտ ու բարի, Արարածի՝ թերևս անզոր ինձ պես…. Բայց ես դիմում եմ քեզ, ինչպես հաճախ անապատում՝ ահեղ սամումների ժամին՝ Քարավանի տերերն արնաշախաղ- Թողած այնքան ուշիմ ու խորամիտ Փորձառությունն իրենց՝ լոկ ուղտերի դեղին Բնազդին են … Читать далее Եղիշե Չարենց. Վերջին Աղոթք

