«Измена» Сериал

Սերիալի կիզակետում ամուսնական անհավատարմությունն է. ֆիլմերում, գրքերում, արվեստի տարբեր գործերում և առօրյա կյանքում բազմիցս քննարկված, ծեծված, բայց հավերժ ակտուալ մի թեմա: Ակտուալ, քանի կա ամուսնությունը և մարդը՝ զգալու ունակությամբ և տենչով: Սերիալում ներկայացվում է սիրային պատմություն` միախառնված դետեկտիվի տարրերով, ինչն առավել հետաքրքիր և լարված է դարձնում ընթացքը… Բացի այդ սերիալն էսթետիկ մեծ բավականություն կպատճառի դիտողին իսկապես գրավիչ դերասանների և հրաշալի դերասանական խաղի շնորհիվ: Դիտել սերիալը Реклама Читать далее «Измена» Сериал

Ваша оценка:

Громкая связь

Ինֆորմացիան զե՞նք է։ Այո։ Պարզապես երբեմն այդ զենքն ուղղված է հենց այն կրողի դեմ։ Եվ միշտ չէ, որ բարի գործ է մարդուն ինֆորմացիայով զինելը։ Ֆիլմը հենց նույն «Идеальные незнакомцы» ֆիլմն է, ռուսական տարբերակը։ Դիտե՞լ եք այդ ֆիլմը։ Այս մեկն էլ դիտեք, նորից դիտեք։ Այս ֆիլմի տարբերակների առկայությունը հոյակապ առիթ է ֆիլմում հնչեցված երկխոսություններն ու գաղափարները մի քանի անգամ, կյանքի տարբեր ժամանակահատվսծներում լսելու և ընկալելու, չմոռանալու և պարբերաբար վերհիշելու համար։ Եվ ի վերջո, սա այն ֆիլմերից է, որում ասվածը հնարավոր է հենց Ձեզ և հենց այս պահին շատ անհրաժեշտ լինի։ Դիտել ֆիլմը Читать далее Громкая связь

Ваша оценка:

Комета

Հարաբերությունները չեն ավարտվում այն ժամանակ, երբ մարդիկ բաժանվում են, հարաբերություններն ավարտվում են, երբ մարդիկ դադարում են մտածել իրար մասին: Իսկ չավարտված հարաբերություններից դրվագներն ու երկխոսությունները պարբերաբար վերարտադրվում են մեր մտքում, ապրված զգացմունքները նորից վերապրվում, հարաբերությունների անցյալն ու երևակայական ապագան այցելում են մեզ երազներում: Պարզապես մեր ենթագիտակցությունն է անցյալին մշտապես այլընտրանքներ որոնում՝ փորփրելով ցանկացած դրվագ, փորձելով փոխել որևէ բան՝ խոսք, շարժում, գործողություն… փոխել և այլ ուղղությամբ տանել ապագան… որն, ավաղ, արդեն ներկա է՝ չհարմարված, չհամակերպված ներկա… Չափազանց նուրբ, զգայական ֆիլմ, մի փոքր վերացական, ոչ ամենօրյա, ոչ ստանդարտ և ոչ բոլորի համար: Դիտել ֆիլմը Читать далее Комета

Ваша оценка:

Девушка из Дании

Ուժեղ ֆիլմ՝ հիմնված իրական պատմության վրա: Ֆիլմը առնչվում է չափազանց նուրբ թեմայի՝ սեռը փոխելու հարցին: Թեև նման ֆիլմերը դժվարությամբ են դիտվում, քանի որ արծարծվող թեման ինքնին ծայրահեղ զգացմունքներ կարող է առաջացնել, այս մեկն էկրանին կգամի նույնիսկ նրանց, ովքեր ոչ լոյալ են վերաբերում սեռափոխությանն առչվող ցանկացած հարցի և պատրաստ չեն որևէ բան լսել և ընկալել այդ թեմայով: «Девушка из Дании» ֆիլմում խորությամբ ներկայացված են անձի ապրումները՝ կապված բնության կողմից իրեն տրված սեռն ընկալելու, իր սեռին չհամապատասխանելու և այն փոխելու որոշման հետ: Այստեղ սեռափոխությունը ներկայացված է բազմակողմանիորեն ՝ ընդգրկելով թե՛ այն իրականացնող անձի զգացողությունները, թե՛ իր մտերիմների ապրումները, թե՛ հասարակության մոտեցումն ընդհանուր … Читать далее Девушка из Дании

Ваша оценка:

Любовник моей жены

Որևէ Ֆիլմ դիտելուց առաջ կարդում եմ ֆիլմի վերաբերյալ մեկնաբանությունները, ինչն ինձ գրեթե միշտ ապահովում է տվյալ ֆիլմի համար համապատասխան տրամադրվածությամբ։ Իսկ առանձնահատուկ հետաքրքրությամբ նայում եմ այն ֆիլմերը, որոնց վերաբերյալ մեկնաբանությունները խիստ հակասական են․․․ այս մեկն այդպիսի ֆիլմերից է։ «Հիմարություն, տարօրինակ ֆիլմ, ժամանակի զուր վատնում, թեթև կատակերգություն, հոյակապ ֆիլմ, իմաստուն ֆիլմ»․․․ Այս բոլորը , այո, այս ֆիլմի մասին է․․․ Եվ, գիտեք, մեկնաբանություններից յուրաքանչյուրի հեղինակին կարելի է հասկանալ․․․ Ամեն ինչ կախված է մեր նախնական սպասումներից․․․ Իսկ «Любовник моей жены»-ն, իրոք, սովորական ֆիլմ չէ․․․ Ֆիլմը ներկայացնում է հերոսի կյանքից մի փոքր հատված՝ միաձուլելով իրականն ու երևակայականը ․․․ Իսկ հետևե՞լ եք արդյոք Դուք ձեր … Читать далее Любовник моей жены

Ваша оценка:

Другие

Կլանող սյուժեով արտասովոր սերիալ նրանց համար, ում հետաքրքիր է այն, ինչն առօրեա կյանքում մեր ընկալմանը հասանելի չէ: Սերիալի հերոսները մարդիկ են, ովքեր տեսնում, զգում և կարողանում են ավելին, քան ուրիշները: Խոսքն էքստրասենսների մասին է: 4 սերունդ (50 ականներից մինչև մեր օրերը), 16 սերիա, յուրաքանչյուրը մոտ 50 րոպե․․․ Լինելով գերբնականի մասին՝ սերիալն իր ձևով և բովանդակությամբ լիովին իրատեսական է. այն գրավում է դիտողին միանգամից և պահպանում է լարվածությունն ամբողջ ընթացքում: Դիտել սերիալը Читать далее Другие

Ваша оценка:

Раздражительность

Մտովի ֆիլմի մասին գրում էի այն դիտելու առաջին իսկ րոպեներից: Առաջին մտքերս զայրութի մասին էին: Զայրույթն ու ագրեսիան պարզապես նեգատիվ բառեր չեն. զայրութն իրական մղձավանջ է, հատկապես՝ տարիներով կուտակվածը: Այն, ասես, հոգումդ պահված պայթյունավտանգ պարկ լինի, որը մի թեթև հպումով կարող է պայթել և ոչնչացնել մնացած ամեն ինչ: Կառավարել այն գրեթե անհնար է: Եվ միակ ելքը՝ զայրույթը պարզապես չկուտակելն է: Իսկ ավելի լավ է դուրս գալ այն իրավիճակից, այն հարաբերություններից, որոնք զայրույթ են առաջացնում: Ֆիլմի ընթացքում ծագած հետագա մտքերս կին-տղամարդ հարաբերությունների մասին էին: Այստեղ էլ մի ճշմարտություն մտաբերեցի: Այն է՝ չի կարելի մշտապես տալ առանց վերցնելու: Դա երբեք անհետևանք չի … Читать далее Раздражительность

Ваша оценка:

Другие

Երանի այն քչերին, ովքեր դեռ չեն տեսել այս ֆիլմը։ Երանի, քանի որ նրանց անռվազն ուժեղ էմոցիաներ են սպասում․․․ Իսկ քչերին, քանի որ ֆիլմը բավականին հին և բավականին էլ հայտնի է։ Թրիլեր, անկանխատեսելի ավարտով ֆիլմ, միստիկա․․․ Ինքս դիտել եմ ֆիլմը շատ վաղուց (2001 թ.-ին երևի), ինչից հետո այն դարձել է հետագայում տվյալ ժանրին պատկանող իմ տեսած բոլոր ֆիլմերի համար համեմատության հիմք ։ Եվ մինչ օրս «Другие» ֆիլմն անձամբ ինձ համար չի գերազանցվել որևէ այլ ֆիլմի կողմից։ Իմացեք, սակայն, որ «Другие»-ն այն ֆիլմերից չէ, որը կարող է դիտողի ներաշխարհի կողքով պարզապես անցնել․․․ Չէ, այն կընկղմվի ձեր հոգեկան աշխարհ ամբողջությամբ և բաց չի … Читать далее Другие

Ваша оценка:

«8» Կարճամետրաժ ֆիլմ

— Ի՞նչ է նշանակում 8։ — Անվերջություն․․․ — Իսկ ինչու՞ հենց 8: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը, ով կդիտի այս ֆիլմը, ֆիլմի 20 րոպեների ընթացում ինքն իր համար րոպե առ րոպե բացահայտի, թե ինչի մասին է այն: Կարծում եմ՝ այս ֆիլմում ներկայացվածի նկատմամբ քչերը կարող են անտարբեր լինել: Ինձ ֆիլմը ստիպեց շատ բան զգալ, շատ բան վերհիշել և ամենակարևորը մտածել. « Իսկ ի՞նչ եթե… »։ Դիտել ֆիլմը Ֆիլմը դիտելուց հետո կարդալ Իսկ ի՞նչ եթե ․․․ Читать далее «8» Կարճամետրաժ ֆիլմ

Ваша оценка: