Գոհար Դավթյան «Հավասարակշռության կետ»

Բոլորիս միավորում է ընդհանուր մի ցանկություն՝ երջանիկ լինելու ցանկությունը։ Մեզանից յուրաքանչյուրն իր խոչընդոտներն է տեսնում այդ ցանկության իրականացման ճանապարհին և իրեն հասանելի հնարներով փորձում հաղթահարել դրանք։ Այդ ճանապարհին մարդը ձեռք է բերում տարբեր իրեր, փոխում է ընկերական շրջապատը, աշխատանքը, ապրելու վայրը, քաղաքը կամ էլ երկիրը, որն իրեն չի բավարարում․․․ այլ խոսքերով՝ մշտապես ջանքեր է գործադրում այս կամ այն ուղղությամբ։ Այդպես մարդը հասնում է կյանքի տարբեր ոլորտում իր դրած նպատակներին, բայց և հաճախ հասնելով դրանց՝ երջանկության բաղձալի զգացումով կյանքն այդպես էլ չի լցվում։ Ի՞նչն է այդ իրավիճակի պատճառը։ Միգուցե ընտրված ճանապարհն ի սկզբանե չի էլ տանում դեպի մեր իրական, երջանիկ լինելու … Читать далее Գոհար Դավթյան «Հավասարակշռության կետ»

Ваша оценка:

Հուսիկ Քահանա Սարգսյան «Սերը երբեք չի անհետանում»

Ի՞նչ է ամուսնությունը նյութական արժեքների վրա հիմնված եսակենտրոն հասարակությունում: Այն ծանր բեռ է, որն ուսերին առնելուն պես (հաճախ չգիտակցված կերպով) շատերը միանգամից մտածում են այն թոթափելու կամ էլ մի կերպ թեթևացնելու մասին: Իսկապես, ամուսնությունը սկուտեղի վրա մատուցվող պատրաստի երջանկություն չէ: Բայց… այնուամենայնիվ հենց ամուսնությունն է հանգեցնում իրական երջանկության, եթե դիտարկում ենք կյանքը հոգևոր արժեհամակարգի ներքո և գիտակցում ենք, որ յուրաքանչյուրիս գլխավոր նպատակներից մեկը զարգացնելն է ամենաաստվածայինը մեր մեջ՝ անվերապահ սերը դիմացինի նկատմամբ: Իսկ ընտանիքը լավագույն միջավայրն է այդ նպատակին հասնելու համար: Սիրահարվածությունը՝ որպես իրական սիրո սերմ, մարդուն տրված պարգև է, և այն ճիշտ խնամելու դեպքում «Սերը չի ապրում երեք տարի», … Читать далее Հուսիկ Քահանա Սարգսյան «Սերը երբեք չի անհետանում»

Ваша оценка:

Արամ Ավետիս «Ամպուտացված ամպեր»

Ո՞րն է յուրաքանչյուր իրադարձության կարևորագույն նշանակությունը, եթե ոչ դրա արտացոլանքը մարդու ներաշխարհում։ Նվիրված լինելով բոլորիս ապրած 44-օրյա պատերազմին՝ այս գիրքը բոլորովին արտաքին իրադարձությունների նկարագրություն չէ․ այն գրողի ներքին կյանքն է, հեղինակի ներաշխարհում կատարվող իրադարձությունները սարսափելի ծանր արտաքին պայմաններում։ Եվ նրա ներաշխարհի խորությունից յուրահատուկ երանգավորմամբ է մեզ ներկայացվում շրջապատող ամեն բան՝ իր, երևույթ, դրվագ․․․ Իսկ ինչպիսի՞ն է այդ ներաշխարհը, այլ խոսքերով՝ ինչպի՞սին է այս գիրքը․ Այստեղ բառերն են իշխում, ավելի ճիշտ՝ հեղինակը յուրահատուկ իշխանություն ունի բառերի նկատմամբ։ Նրա գրչի ներքո՝ դրանք լիովին անկրկնելի տեքստեր են դառնում։ Առանձնահատուկ է այս առումով հեղինակի գրական ձեռագիրը: Այս գիրքը յուրահատուկ համադրությունների ամբողջություն է․ լինելով ծանր՝ … Читать далее Արամ Ավետիս «Ամպուտացված ամպեր»

Ваша оценка:

Էլիֆ Շաֆաք «Եվայի երեք դուստրերը»

Ամենածանր բեռը մեղքի զգացումն է, լավագույն որոշումը, որ կարող է մարդը կայացնել՝ ապրել առանց այդ բեռը կուտակելու, իսկ մեծագույն ցանկությունը նրա, ով կրում է այդ բեռը, այն ուսերից թոթափելն է: Գրքի հերոսուհին մեզ ցույց է տալիս թե այդ բեռը կուտակելու ճանապարհը, թե այն կրելու ծանրությունը և թե դրանից ազատվելու անասելի թեթևությունը: Եթե վեպի հերոսուհին տարիներ շարունակ ապրում է մեղքի զգացումով, ապա վեպի գլխավոր հերոսն ապրում է այն զգացմամբ/զգացումով, որ իր հետ անարդար են վարվել: Թեև այդ զգացումը մեծապես ընկճում է մարդուն և խորը ցավ պատճառում, այն անհամեմատ ավելի քիչ է քայքայլում մարդուն ներսից, քան մեղքի զգացումը: Չէ՞ որ ի վերջո … Читать далее Էլիֆ Շաֆաք «Եվայի երեք դուստրերը»

Ваша оценка:

Գոռ Սյունեցի «Վերածնունդ»

Յուրաքանչյուր ոք, ով եկել է այս աշխարհ, ունի մի կարևոր առաքելություն, և եթե նա գնում է իր առաքելության կատարման ճանապարհով, վերին ուժերը նրան միշտ աջակցում և ուղղորդում են։ «Վերածնունդ» վեպի հերոսի՝ Հայկի առաքելությունը հայրենիքի պաշտպանությունն է , և տղան, անձնվեր կատարելով իր Գործը, քաջության և հաղթանակի գերագույն Աստված Վահագնի կողմից գերբնական ուժ է ստանում, ինչի շնորհիվ ունակ է դառնում հասարակ մահկանացուի համար անհնար թվացող քաջագործությունների։ Վեպն իր ձևով՝ Ֆենթըզի, իսկ բովանդակությամբ ոչ այլ ինչ, քան տիեզերական իրողություն է։ Հայրենասիրական ոգով գրված այս ստեղծագործությունը հիշեցնում է կարևորագույն արժեքների մասին, ընթերցողին հավատ ու ուժ ներշնչում։ Թեև վեպն անդրադարնում է ծանր թեմաների, բարության … Читать далее Գոռ Սյունեցի «Վերածնունդ»

Ваша оценка:

Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Ցիտադել»

Էկզյուպերին վեհ հոգի է, ով կատարում է մեծագույն առաքելությունը, որ կարող է տրված լինել առանձին մարդուն՝ օգնել մարդկանց մոտենալ Աստծուն։ Իսկ «Ցիտադել»-ն Աստծո զրույցն է Էկզյուպերիի հետ, որն ունի միայն մեկ նպատակ՝ ընտրված մարդու միջոցով աշխարհին հասանելի դարձնել Աստվածային իրողությունը։ Ցիտադելը գերաղրվեստական գիրք չէ, այն հոգևոր գրականություն է։ Ցիտադելն աղոթք է, որը հենց այդպես էլ պետք է կարդալ, աղոթքի պես՝ մեկուսացված, զերծ ամեն տեսակի աղմուկից, առանց շեղվելու, լիովին կենտրոնացած։ Եվ միայն այդ դեպքում գիրքն ընթերցողի կյանքում կկատարի իր դերը։ Ընթերցանությունն ինքնին ներաշխարհի մաքրման պրոցես կլինի, և ընթերցողի միքտն աստիճանաբար, շերտ առ շերտ կազատվի իրեն պատած մոլորությունների քողից՝ մոտենալով իրերի իրական … Читать далее Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Ցիտադել»

Ваша оценка:

Рами Блект. Две жены․

Յուրաքանչյուր հասարակությունում ամուսնական հարաբերություններն ասոցացվում են զանազան պայմանականությունների հետ՝  ե՞րբ, ո՞ր տարիքում, ի՞նչ պայմաններում, ինչպիսի՞ մարդու հետ ամուսնանալ և այլն: Խոսքն ավանդույթների և մարդկանց մտքերում կարծրացած որոշակի պատկերացումների մասին է, որոնք ոչ միշտ են համահունչ բնության օրենքներին և Աստվածային իրողությանը: Եվ, տարվելով այս պայմանականություններով, մարդիկ հաճախ բաց են թողնում կարևորագույնը՝ բոլոր տեսակի հարաբերությունների հոգևոր էությունն ու հիմնական  դասը, այն է՝ սովորել սիրել: Սա այն դասն է, որը յուրացնելու համար ենք մենք բոլորս այստեղ, իսկ մարդկային հարաբությունները, ներառյալ՝ ընտանիքը, ընդամենը դրան նպաստող միջավայր են: Ռամի Բլեկտի այս գրքում դիտարկվում են ամուսնության ամենատարբեր ձևերը, ներառյալ՝ բազմամուսնությունը, ամուսնական կյանքի բոլոր ասպեկտները՝ սեքսուալ հարաբերությունները,  … Читать далее Рами Блект. Две жены․

Ваша оценка:

Միլան Կունդերա «Վարագույրը»

Ինչը՞ կարող է ավելի գայթակղիչ լինել ընթերցասերի համար, քան լսելը հենց գրականության մասին, այն էլ՝ սիրելի գրողներից մեկից: Այս մտքով եմ ձեռքս վերցրել Միլան Կունդերայի «Վարագույրը» գիրքը, որը յուրօրինակ գրական էքսկուրսիա է: Այս գիրքը հրաշալի հնարավորություն է Կունդերայի հետ միասին մի քանի օր շարունակ վերլուծելու հին ժամանակներից ի վեր գրված գրական ստեղծագործությունները, հասկանալու դրանց զարգացման դինամիկան, ոճի փոփոխությունը՝ ժամանակաշրջանին համընթաց՝ ընթացքում ջերմությամբ վերհիշելով սիրելի գրքերը, առանձնացնելով այն ստեղծագործությունները, որոնք կարդացել ես վաղուց և ցանկություն ունեցել վերընթերցելու այսօր և, իհարկե, հատուկ ուշադրություն դարձնելու նրանց, որոնք այդպես էլ չես հասցրել կարդալ: Այսպես, ինձ համար գրական աշխարհին մոտ գտնվեու վայելքի հետ մեկտեղ այս … Читать далее Միլան Կունդերա «Վարագույրը»

Ваша оценка:

Շոդերլո դը Լակլո «Վտանգավոր կապեր»

Որքան էլ մենք խելացի լինենք, որքան էլ լինենք դիվանագետ, որքան էլ լավ հասկանանք մարդկային հոգեբությունն ու մեր հարաբերությունները կառուցելիս հմուտ լինենք, եթե մեր նպատակները հակասում են Աստվածային օրենքներին, հաջողությունը մեր երկարատև չի լինելու: Թեև այս անվերապահ ճշմարտությունը կյանքն ապացուցել է միշտ և բոլոր ժամանակներում, մարդիկ շարունակ ձգտում են այն իրենց փորձով ստուգել: Շոդերլո Լակլոյի այս հրաշալի ստեղծագործությունը իրական պատմություն է՝ ընթերցողին ներկայացված հեղինակի կողմից հավաքված, իրական մարդկանց կողմից գրված իրական նամակների միջոցով: Չնայած լիովին իրական լինելուն՝ ստեղծագործությունը գեղարվեստական մեծ արժեք ունի: Այն շռայլորեն տալիս է ընթերցողին այն ամենն, ինչ կարելի է ակնկալել գեղարվեստական գրականությունից: Այն հմայում է գեղեցիկ տեքստերով՝ պարգևելով … Читать далее Շոդերլո դը Լակլո «Վտանգավոր կապեր»

Ваша оценка: