Ջոն Պ․ Ստրելեքի «Վերադարձ Սրճարան աշխարհի եզրին»

Տիեզերքի օրենքներից մեկն էլ ստացած գիտելիքներն ուրիշներին փոխանցելն է: Իսկ օրենքներին ենթարկվելն ամենևին էլ մեր իրավունքը չէ: Դա մեր պարտականությունն է: Ինչպես նշում է այս գրքում Ջոն Ստրելեքին  «Եվ ո՞վ ես դու, որ դա չանես»: Ճակատագրի բերումով մենք միշտ հայտնվում են այսպիսի տեղերում, որտեղ քաղելու դասեր ունենք:  Եվ հենց ճակատագիրն էլ  ուղղորդում է մեզ այնտեղ, ուր ուրիշներին է մեր փորձն ու գիտելիքն անհրաժեշտ: Այսպես, գրքի հերոսը վերադառնում է առեղծվածային Սրճարանը, որում տարիներ առաջ  անցկացրած մի քանի ժամերը հիմնովին փոխել են իր կյանքը: Բայց այս անգամ Ջոնն ուսուցչի, իր փորձը փոխանցողի դերում է: Իսկ Սրճարանի նոր այցելուն երիտասարդ կին է, ով … Читать далее Ջոն Պ․ Ստրելեքի «Վերադարձ Սրճարան աշխարհի եզրին»

Ваша оценка:

Նիկոլայ Կոնոնով «Հեղինակ, մկրատ, թուղթ։ Ինչպես արագ գրել տպավորիչ տեքստեր։ 14 դաս»

Ու՞մ համար է այս գիրքը: Բոլոր նրանց, ում կյանքն այս կամ այն կերպ կապված է գրելու հետ: Ինչպես նշում է հեղինակը, գիրքը թե ՛ գրողների, թե ՛ գիտնականների, թե ՛ խմբագիրների, թե ՛ քոփի ռայթերների, թե ՛ մենեջերների համար է… Այլ կերպ ասած՝ բոլոր նրանց, ովքեր բառերի միջոցով ազդեցություն են թողնում իրադարձությունների ընթացքի վրա: Այս իմաստով գիրքն ասելիք ունի յուրաքանչյուրին: Իհարկե, գրելն այն ունակությունը չէ, որ կարելի է պարզապես ձեռք բերել … Եվ, կարծում եմ,  չկա որևէ գիրք, որ հավակնում է և  կարող է  «գրողներ ստեղծել»: Այնուամենայնիվ, կան որոշակի գիտելիքներ և հմտություններ, որոնք գրողի համար իր սիրելի գործունեությունը դարձնում են ավելի հարմարավետ: Յուրաքանչյուր գրող իր … Читать далее Նիկոլայ Կոնոնով «Հեղինակ, մկրատ, թուղթ։ Ինչպես արագ գրել տպավորիչ տեքստեր։ 14 դաս»

Ваша оценка:

Իրվին Յալոմ  «Սիրո դահիճ և հոգեբուժության այլ պատմություններ»

Հոգեվերլուծաբան  և տաղանդավոր գրող Իրվին Յալոմն այս ստեղծագործության միջոցով մեզ է հասցնում  այն միտքը, որ մեր յուրաքանչյուր խնդրի, մեծ և փոքր բոլոր մտահոգությունների արմատը մարդկային գոյությանն առնչվող այս հարցերն են․ Մեզնից յուրաքանչյուրի և մեր սիրելի մարդկանց մահվան անխուսափելիությունը Մեր անխուսափելի ազատությունը  դարձնել մեր կյանքն այնպիսին, ինչպիսին մենք ենք ցանկանում Մեր ծայրահեղ միայնությունը Կյանքի՝ որևէ ակնհայտ իմաստի բացակայությունը Յալոմն այս գրքում կիսվում է մեզ հետ  հոգեթերապևտիկ 10 պատմություններով։ Նա մանրամասնությամբ ներկայացնում է ամենատարբեր խնդիրներն ունեցող հիվանդների հետ աշխատելու փորձը․ այն, թե ինչպես է կապված եղել յուրաքանչյուրի խնդիրն ավելի խորն արմատների հետ, ինչպես է տարվել աշխատանքն ու ինչպես է ստացվել օգնել նրանցից յուրաքանչյուրին։ … Читать далее Իրվին Յալոմ  «Սիրո դահիճ և հոգեբուժության այլ պատմություններ»

Ваша оценка:

Ֆիլմեր և պատմվածքներ սիրելիին պատվանդան բարձրացնող սիրո մասին

Սիրո այնպիսի տեսակ կա, որն ամենաբարձր պատվանդանին դնելով նրան, ում սիրում են, սիրող էակին դարձնում է չափազանց փոքր ու աննշան։ Այդպիսի սերը երբեք փոխադարձ չի լինում։ Այդպիսի սերը ոչ մեկին երջանկություն չի բերում։ Եվ հարց է ծագում․ արդյոք պատվանդանը թույլ չի տալիս, որ սերն արձագանք գտնի սիրելիի սրտում, թե՞ սիրո անփոխադարձությունն է հենց պատվանդանի հիմնաքարերը ստեղծում։ Կարծում եմ՝ երկուսն էլ ճիշտ են։ Երկու ուղին էլ նույն տեղն են տանում։ Թունավորելով իր ծուղակն ընկածների ճակատագրերը, այսպիսի սերն այնուամենայնիվ մարդկությանը լավություն է արել հզոր ստեղծագործությունների պարգևելով։ Այդպիսի սերը նկարել են․․․ այդպիսի սիրո մասին գրել են, երգել են, ֆիլմեր են ստեղծել․․․ Մի քանի … Читать далее Ֆիլմեր և պատմվածքներ սիրելիին պատվանդան բարձրացնող սիրո մասին

Ваша оценка:

Джон Стрелеки . Сафари для жизни. Как сделать мечты реальностью и никогда не переживать о потраченном времени

Ինչու՞ ենք մենք լույս աշխարհ գալիս… Որպեսզի սկզբում սովորենք քայե՞լ, խոսե՞լ, գնանք մանկապարտե՞զ, այնուհետև դպրո՞ց, հետո մասնագիտությու՞ն ձեռքբերենք, ամուսնանա՞ք, ունենանք երեխանե՞ր և… Մի՞թե բոլորս նույն նպատակներն ունենք, այն էլ՝ ի սկզբանե ֆիքսված և սերնդե սերունդ փոխանցվող նպատակներ: Իհարկե՝ ոչ: Մեզանից յուրաքանչյուրն ունի մի առաքելություն, որի շնորհիվ կյանքը ստանում է ունիկալ իմաստ: Եվ այդ առաքելության մասին որևէ տեղ գրված չէ, այդ մասին ծնողները մեզ չեն տեղեկացնի, դպրոցում կամ համալսարանում չենք սովորի: Այդ առաքելությունը մենք միայնակ պետք է գտնենք, իսկ այ գտնելուց հետո ամբողջ աշխարհն էլ կարող է ոտքի կանգնել, որպեսզի օգնի մեզ իրագործել այն: Այդ առաքելությունը Ջոն Ստրելեքին այս գրքում անվանում … Читать далее Джон Стрелеки . Сафари для жизни. Как сделать мечты реальностью и никогда не переживать о потраченном времени

Ваша оценка:

Ջոն Ստրելեկի «Սրճարան աշխարհի եզրին»

Ապրելու ամենալավ  ձևը սիրելի գործով զբաղվելն է, այլ խոսքերով՝  սեփական առաքելությունը կատարելը։  Դա շատ ավելին է, քան  հասարակությունում ընդունված չափանիշներին համապատասխան կյանքում հաջողության ունենալը՝  հեղինակավոր աշխատանք,  բարձր աշխատավարձ, բարեկեցիկ կյանք և այլն․․․ Ցանկացած հաջողություն դատարկ է, անհոգի, եթե կապված չէ մարդու առաքելության հետ։ Որոշ մարդիկ այդ մասին գիտեն և արդեն վայելում են իրենց առաքելությունը կատարելու  երջանկությունը․․․ Որոշներն ապրում են առօրեա կյանքն ՝ անգամ  առանց ենթադրելու, որ  իրենք էլ առաքելություն ունեն ․․․ Որոշներն էլ գիտեն, թե ինչով են ցանկանում զբաղվել ամենից շատ, գիտեն, թե ինչու են հիմա այստեղ, այս աշխարհում,  սակայն  տարբեր պատճառներով հետաձգում են այն օրը, թե երբ պետք է սկսեն զբաղվել սիրելի գործով։ Սպասում … Читать далее Ջոն Ստրելեկի «Սրճարան աշխարհի եզրին»

Ваша оценка:

Այսօր գիրք նվիրելու օրն է

Սիրելի ընթերցասերներ, Շնորհավորում եմ բոլորիդ այս հրաշալի տոնի՝ գիրք նվիրելու օրվա կապակցությամբ և այսօրվա ընթացքում սիրով նվիրում եմ իմ՝ «Ժամադրություն մտքերի աշխարհում» գրքի էլեկտրոնային տարբերակը բոլոր ցանկացողներին Читать далее Այսօր գիրք նվիրելու օրն է

Ваша оценка:

Джастин Барисо. EQ. Эмоциональный интеллект на практике.

Մտածու՞մ ենք արդյոք առօրեայում, թե որքան է մեր կյանքն իրականում կախված մեր էմոցիաներից: Ահա, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ մշտապես. կյանքում ամեն պահի տեղի ունեցող իրադարձություններին մենք որոշակի էմոցիոնալ արձագանք ենք տալիս: Այդ արձագանքով պայմանավորված մենք կայացնում ենք որոշումներ և կատարում գործողություններ: Իսկ մեր որոշումներն ու գործողություններն էլ հանգեցնում են նոր իրադարձությունների: Եվ այդպես շարունակ… Այդպես անդադար: Եվ քանի որ մեր էմոցիաները կառավարում են մեր կյանքը, միանշանակ արժե մտածել այն ուղղությամբ, թե ինչպես մենք ինքներս գիտակցորեն կառավարենք մեր էմոցիաներն ու մեր արձագանքը մեր էմոցիաներին: Այս գրքում հեղինակը մատչելի լեզվով պատմում է մեզ, թե ինչ է էմոցիոնալ ինտելեկտը և … Читать далее Джастин Барисо. EQ. Эмоциональный интеллект на практике.

Ваша оценка:

Эстер Перель. Право на «лево». Почему люди изменяют и можно ли избежать измен.

Մարդկության պատմության ակունքներից ի վեր ամուսնության ինստիտուտը բազմիցս փոխել է իր ձևը, բայց մի բան այնուամենայնիվ անփոփոխ է մնացել. խոսքն ամուսնական անհավատարության մասին է: Լինելով  դատապարտելի գործողություն գրեթե բոլոր ժամանակների բոլոր հասարակություններում՝  ամուսնական անհավատարմությունը միևնույնն է ամենուր  եղել և մնում է ամենատարածված  երևույթներից մեկը: Ինչու՞ է այդպես: Ինչու՞ են մարդիկ արտաամուսական հարաբերությունների մեջ մտնում, որո՞նք են հիմնական դրդապատճառները, ի՞նչ հետևանքներ ունի ամուսնական անհավատարմությունը և ինչպե՞ս խուսափել այդ երևույթից: Այս բոլոր հարցերի պատասխաններին է նվիրված հոգեբան Էսթեր Պերելի այս  գիրքը, որում ներկայացված բազմակողմանի վերլուծության հիմքում ընկած է ամուսնական անհավատարմության խնդրի հետ առնչված զույգերի հետ հոգեբանի աշխատանքի տարիների փորձը: Որպես ընթերցող նշեմ, որ … Читать далее Эстер Перель. Право на «лево». Почему люди изменяют и можно ли избежать измен.

Ваша оценка: