Ջոն Պ․ Ստրելեքի «Վերադարձ Սրճարան աշխարհի եզրին»

Տիեզերքի օրենքներից մեկն էլ ստացած գիտելիքներն ուրիշներին փոխանցելն է:

Իսկ օրենքներին ենթարկվելն ամենևին էլ մեր իրավունքը չէ: Դա մեր պարտականությունն է:

Ինչպես նշում է այս գրքում Ջոն Ստրելեքին  «Եվ ո՞վ ես դու, որ դա չանես»:

Ճակատագրի բերումով մենք միշտ հայտնվում են այսպիսի տեղերում, որտեղ քաղելու դասեր ունենք:  Եվ հենց ճակատագիրն էլ  ուղղորդում է մեզ այնտեղ, ուր ուրիշներին է մեր փորձն ու գիտելիքն անհրաժեշտ:

Այսպես, գրքի հերոսը վերադառնում է առեղծվածային Սրճարանը, որում տարիներ առաջ  անցկացրած մի քանի ժամերը հիմնովին փոխել են իր կյանքը: Բայց այս անգամ Ջոնն ուսուցչի, իր փորձը փոխանցողի դերում է: Իսկ Սրճարանի նոր այցելուն երիտասարդ կին է, ով հասարակության աչքերում  հաջողակ և երջանիկ է, իսկ իր հոգու խորքում՝ չափազանց մոլորված:

Սրճարանում  հերուսուհին, պատասխանելով առաջին հայացքից տարօրինակ թվացող 3 հարցերի, գտնում է կյանքի կարևորագույն խնդիրների լուծումները:

Մենք էլ նրա հետ միասին վերհիշում ենք գուցե մեզ քաջ հայտնի ճշմարտությունները, որոնք, քանի որ այս գիրքն էլ ճակատագրի բերումով հայտնվել է մեր ձեռքում, հավանաբար, թերի ենք կիրառում և կրկնելու կարիք ունենք:

Թեթև, պոզիտիվ, մոտիվացնող… ահա ամենահամապատասխան բառերն այս գրքի համար:

Հաճելի ընթերցանություն եմ մաղթում:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.