Մեթ Հեյգ «Կեսգիշերային գրադարան » 

Երբ կյանքում որևէ բան այնպես չի ընթանում, մարդկային սիրտը լցվում է զղջման զգացումով: «Ինչու՞ ամուսնացա այս մարդու հետ փոխանակ այն մեկին ընտրեի»,  «Ինչու՞  ընդունվեցի այս կամ այն ԲՈՒՀ-ը » , «Ինչու՞  համաձայնեցի այս աշխատանքային առաջարկությանն, իսկ այն մեկը մերժեցի »… Ահա այսպիսի մտքերը հանգիստ չեն տալիս մեզ: Իրականում, զղջման երևույթն անհեթեթ է: Չէ որ մենք միայն մեր կայացրած ընտրության հետևանքները գիտենք… Իսկ այն ամենի հետևանքը, ինչը չենք ընտրել, կարող ենք զուտ ենթադրել: «Ի՞ նչ կլիներ, եթե… » հարցի պատասխանը մեզ երբեք ոչ ոք հստակ չի տա… Չնայած մենք դա գիտենք, բայց շարունակում ենք տալ այդ հարցն ինքներս մեզ, մտածել, վերլուծել, փորձել ստանալ պատասխաններ… … Читать далее Մեթ Հեյգ «Կեսգիշերային գրադարան » 

Ваша оценка:

Ирвин Д. Ялом. Вглядываясь в солнце. Жизнь без страха смерти

Գրքի վերնագիրն արդեն իսկ սուր զգացողություններ է առաջացնում: Թեև մահն ամենաանխուսափելի երևույթն է յուրաքանչյուրի կյանքում, մենք ամենից շատ խուսափում ենք  բացահայտ խոսել և անգամ մտածել մահվան մասին:  Ուստի,  շատերի մոտ չի առաջանա որևէ ցանկություն կարդալու  այս գիրքը. «Ի՞նչ իմաստ ունի դիտարկել մահը, եթե կարելի այդ ծանրագույն թեման պարզապես շրջանցել առօրեայում»: Իսկ  նրանք, ովքեր, այնուամենայնիվ, կորոշեն վերցնել իրենց ձեռքն այս գիրքը, կարծում եմ՝ չեն փոշմանի: Գիրքը մեզ չի նետում մահվան մասին մռայլ մտքերի անելանելի հորձանուտը: Հակառակը՝ գիրքը նպատակ ունի օգնելու ընթերցողին գիտակցաբար մոտենալով մահվան թեմային՝ կյանքն ապրել առավել լիարժեք: Անհիշելի ժամանակներից ի վեր մտածողները  խորհել  են այս թեմայով ու ժառանգել են … Читать далее Ирвин Д. Ялом. Вглядываясь в солнце. Жизнь без страха смерти

Ваша оценка:

Ջոն Պ․ Ստրելեքի «Վերադարձ Սրճարան աշխարհի եզրին»

Տիեզերքի օրենքներից մեկն էլ ստացած գիտելիքներն ուրիշներին փոխանցելն է: Իսկ օրենքներին ենթարկվելն ամենևին էլ մեր իրավունքը չէ: Դա մեր պարտականությունն է: Ինչպես նշում է այս գրքում Ջոն Ստրելեքին  «Եվ ո՞վ ես դու, որ դա չանես»: Ճակատագրի բերումով մենք միշտ հայտնվում են այսպիսի տեղերում, որտեղ քաղելու դասեր ունենք:  Եվ հենց ճակատագիրն էլ  ուղղորդում է մեզ այնտեղ, ուր ուրիշներին է մեր փորձն ու գիտելիքն անհրաժեշտ: Այսպես, գրքի հերոսը վերադառնում է առեղծվածային Սրճարանը, որում տարիներ առաջ  անցկացրած մի քանի ժամերը հիմնովին փոխել են իր կյանքը: Բայց այս անգամ Ջոնն ուսուցչի, իր փորձը փոխանցողի դերում է: Իսկ Սրճարանի նոր այցելուն երիտասարդ կին է, ով … Читать далее Ջոն Պ․ Ստրելեքի «Վերադարձ Սրճարան աշխարհի եզրին»

Ваша оценка:

Джон Стрелеки . Сафари для жизни. Как сделать мечты реальностью и никогда не переживать о потраченном времени

Ինչու՞ ենք մենք լույս աշխարհ գալիս… Որպեսզի սկզբում սովորենք քայե՞լ, խոսե՞լ, գնանք մանկապարտե՞զ, այնուհետև դպրո՞ց, հետո մասնագիտությու՞ն ձեռքբերենք, ամուսնանա՞ք, ունենանք երեխանե՞ր և… Մի՞թե բոլորս նույն նպատակներն ունենք, այն էլ՝ ի սկզբանե ֆիքսված և սերնդե սերունդ փոխանցվող նպատակներ: Իհարկե՝ ոչ: Մեզանից յուրաքանչյուրն ունի մի առաքելություն, որի շնորհիվ կյանքը ստանում է ունիկալ իմաստ: Եվ այդ առաքելության մասին որևէ տեղ գրված չէ, այդ մասին ծնողները մեզ չեն տեղեկացնի, դպրոցում կամ համալսարանում չենք սովորի: Այդ առաքելությունը մենք միայնակ պետք է գտնենք, իսկ այ գտնելուց հետո ամբողջ աշխարհն էլ կարող է ոտքի կանգնել, որպեսզի օգնի մեզ իրագործել այն: Այդ առաքելությունը Ջոն Ստրելեքին այս գրքում անվանում … Читать далее Джон Стрелеки . Сафари для жизни. Как сделать мечты реальностью и никогда не переживать о потраченном времени

Ваша оценка:

Эстер Перель. Право на «лево». Почему люди изменяют и можно ли избежать измен.

Մարդկության պատմության ակունքներից ի վեր ամուսնության ինստիտուտը բազմիցս փոխել է իր ձևը, բայց մի բան այնուամենայնիվ անփոփոխ է մնացել. խոսքն ամուսնական անհավատարության մասին է: Լինելով  դատապարտելի գործողություն գրեթե բոլոր ժամանակների բոլոր հասարակություններում՝  ամուսնական անհավատարմությունը միևնույնն է ամենուր  եղել և մնում է ամենատարածված  երևույթներից մեկը: Ինչու՞ է այդպես: Ինչու՞ են մարդիկ արտաամուսական հարաբերությունների մեջ մտնում, որո՞նք են հիմնական դրդապատճառները, ի՞նչ հետևանքներ ունի ամուսնական անհավատարմությունը և ինչպե՞ս խուսափել այդ երևույթից: Այս բոլոր հարցերի պատասխաններին է նվիրված հոգեբան Էսթեր Պերելի այս  գիրքը, որում ներկայացված բազմակողմանի վերլուծության հիմքում ընկած է ամուսնական անհավատարմության խնդրի հետ առնչված զույգերի հետ հոգեբանի աշխատանքի տարիների փորձը: Որպես ընթերցող նշեմ, որ … Читать далее Эстер Перель. Право на «лево». Почему люди изменяют и можно ли избежать измен.

Ваша оценка: