Ինչպես նորից սկսել ապրել, եթե․․․ այս ֆիլմերը կհուշեն

Առօրյա մեծ և փոքր խնդիրներ ունեցող մարդիկ կարող են մխիթարանք և հույս գտնել իրենց հարազատների և ընկերների խոսքերում․ նրանց, ում ևս ծանոթ է այդ իրավիճակը և ովքեր արդեն իսկ մշակել են իրենց լուծումները․․․ Իսկ ահա նրանք, ովքեր մեծագույն կորուստն են տեսել, սահմանային իրավիճակում են։ Նրանց դրությունը լիովին այլ է։ Նրանք չեն կարողանում գտնել մխիթարանք ընթացիկ կյանքում, պահպանել հարաբերություններն իրենց մոտ կանգնած մարդկանց հետ։ Ուրիշներն էլ հաճախ խուսափում են նրանցից, քանի որ պարզապես չգիտեն, թե ինչ ասել, ինչ չասել, ինչով օգնել։ Նրանք ոչ մի տեղ չեն գտնում մխիթարանք և անգամ չգիտեն, որ այն գոյություն ունի․․․ Այս ֆիլմերը հենց այն լույսի մասին … Читать далее Ինչպես նորից սկսել ապրել, եթե․․․ այս ֆիլմերը կհուշեն

Ваша оценка:

Друзья на свою голову. Франция 2020

Ամենածիծաղելին մրցակցությունն է արվեսի ոլորտում, այլ խոսքերով՝ ստեղծագործական տաղանդի հարցում: Եթե տաղանդը տրված է, այն օգտագործելն ի օգուտ աշխահին մեր պարտականությունն է, իսկ եթե չունենք տաղանդ , պարզապես չունենք:Թեև այս հարցում մրցակցությունը լիովին անիմաստ է, կյանքում այն ամեն դեպքում հանդիպում է:Այս ֆիլմն էլ հենց այդպիսի ծիծաղելի մրցակցության մասին է: Երևի դա է պատճառը, որ ֆիլմը կատակերգություն է համարվում․․․ Կատակում եմ)Թեև ֆիլմը բնութագրող կայքերում այդպես է նշված, ես կասեի, որ ֆիլմը, լինելով թեթև, ամենևին էլ կատակերգություն չէ: Ավելի շուտ այն դրամա է մարդկային հարաբերությունների մասին:Ֆիլմի հերոսները երկու ամուսնական զույգեր են, որոնք տարիների մտերիմ ընկերներ են: Հերոսուհիներից մեկի ստեղծագործական հաջողությունը բերում է … Читать далее Друзья на свою голову. Франция 2020

Ваша оценка:

6 հրաշալի ֆիլմեր, որոնք կօգնեն այլ տեսանկյունից նայել մարդկային հարաբերություններին

Մարդկային հարաբերությունների բարդ և հետաքրքիր աշխարհը յուրաքանչյուրիս կյանքի կարևորագույն մասն է: Հարաբերություններն այլ մարդու հետ թե հաճույքի, թե տառապանքի աղբյուր են: Թեև երբեմն հարաբերությունները տրվում են չափազանց հեշտ, դրանց պահպանումն, այնուամենայնիվ, մշտական աշխատանք է: Եվ հաճախ այդ «աշխատանքի» ընթացքում մենք կանգնում ենք մի հարցի առաջ, որի պատասխանը միանշանակ չէ. քննարկե՞լ հարաբերությունները, թե՞ թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա, անկեղծորեն բարձրաձայնե՞լ հոգում կուտակվածը նրան, թե՞ շարունակել լռել, ամեն գնով բացահայտե՞լ այն, ինչը թաքցնում են մեզանից, թե՞… Երբեմն ճիշտ որոշումը որևէ գործողություն չանելն է,  և այդ դեպքում իրավիճակն ինքն իրեն ստանում է լավագույն լուծումը, երբեմն էլ՝ լրիվ հակառակը:  Յուրաքանչյուր հարաբերություն և իրավիճակ իր պատասխանն ունի այս հարցին… Այս ֆիլմերի հերոսները կամա թե ակամա «ընտրել են» հարաբերությունները քննարկելու տարբերակը, … Читать далее 6 հրաշալի ֆիլմեր, որոնք կօգնեն այլ տեսանկյունից նայել մարդկային հարաբերություններին

Ваша оценка:

В плену надежды. Драма 2019

Ծանրագույն իրավիճակները կյանքում ամենաանխուսափելին և, հաճախ, ամենաանսպասելին են: Եվ չափազանց դժվար է այդ իրավիճակներին սթափ վերաբերվել… երբեմն՝ չափազանց դժվար է պարզապես շարունակել ապրել: Խորիմաստ մտքերով և երկխոսություններով հագեցած տխուր պատմություն մարդկային խորը ցավի և ամենածանր ապրումների մասին: Բարձր գնահատականի արժանի հոյակապ ֆիլմ, որը միանշանակ առաջարկում եմ վայելել: Դիտել ֆիլմը Читать далее В плену надежды. Драма 2019

Ваша оценка:

В плену надежды. Драма 2019

Ծանրագույն իրավիճակները կյանքում ամենաանխուսափելին և, հաճախ, ամենաանսպասելին են: Եվ չափազանց դժվար է այդ իրավիճակներին սթափ վերաբերվել… երբեմն՝ չափազանց դժվար է պարզապես շարունակել ապրել: Խորիմաստ մտքերով և երկխոսություններով հագեցած տխուր պատմություն մարդկային խորը ցավի և ամենածանր ապրումների մասին: Բարձր գնահատականի արժանի հոյակապ ֆիլմ, որը միանշանակ առաջարկում եմ վայելել: Դիտել ֆիլմը Читать далее В плену надежды. Драма 2019

Ваша оценка:

Լավագույն ֆիլմերն ու սերիալները, որոնք դիտել եմ փետրվար ամսվա ընթացքում

Հրաշալի զգացողություններից մեկն է այն, երբ ֆիլմի ավարտից հետո ինքդ քեզ գոհունակությամբ խոստովանում ես, որ կատարածդ ընտրությունը ճիշտ էր և կյանքիդ նախորդ մի քանի ժամերը հաստատ անիմաստ չեն անցել: Փետրվար ամսվա ընթացքում այդպիսի զգացողություն են ինձ պարգևել ահա այս ֆիլմերն ու սերիալները… Մաղթում եմ ձեզ բազմաթիվ հրաշալի ֆիլմեր և հաճելի զգացողություններ. Дом на пляже. Драма 2018 То лето страсти. Драма 2011 Лучшие годы. Драма 2020 Соседи сверху. Драма, 2020 Մալքոլմ և Մարի. դրամա 2021 Նրա աչքերի հետևում. սերիալ, 2021 Беспорядок после тебя. Сериал 2020 Читать далее Լավագույն ֆիլմերն ու սերիալները, որոնք դիտել եմ փետրվար ամսվա ընթացքում

Ваша оценка:

То лето страсти. Драма 2011

Այն ֆիլմերը, որոնք անդրադառնում են շատերին ծանոթ զգացողություններին, ապրումներին և մտքերին, սիրվում են արագ, հեշտությամբ և շատերի կողմից:  Բոլորովին այլ է իրավիճակն այն ֆիլմերի հետ, որոնք յուրահատուկ, «տարօրինակ», տարբերվող  զգացողությունների և վարքագծի մասին են: Այսպիսի ֆիլմեր ստեղծելն առավել բարդ է… Այսպիսի ֆիլմերն էլ հենց ամենաուժեղն են ու ամենաչհասկացվածը: Այսպիսի ֆիլմերը չհասկացված են այն մեծամասնության համար, ովքեր երբևէ չեն առնչվել ֆիլմի հերոսների  հոգեվիճակին… բայց և պաշտելի են այն քչերի համար, ում ամենանուրբ զգացողությունների  հետ համահունչ է ֆիլմում ներկայացված պատմությունը և մշտապես գնահատված նրանց համար, ովքեր, անկախ իրենց ունեցած ապումներից, հստակ գիտեն և սիրով վերհիշում են այն, որ մարդկային զգացողությունների տիեզերքը սահմաններ չունի: … Читать далее То лето страсти. Драма 2011

Ваша оценка:

Соседи сверху. Драма, 2020

Մի կողմից այս ֆիլմը հրաշալի կատակերգություն է, որի ընթացքում կինոդիտողը մեկ ու կես ժամ կվայելի զվարճալի  երկխոսություններ՝ որոշակի պահերի լիաթոք ծիծաղելով, մյուս կողմից այս՝ առաջին հայացքից զուտ լավ ժամանցի համար նախատեսված կինոնկարը հոյակապ հոգեթերապիա է ամուսինների համար, ում ամուսնական կյանքի գույներն, ասես, խամրել են…  Հումորային իրավիճակների հետ մեկտեղ ֆիլմը կարևոր, սթափեցնող, միաժամանակ՝ հուսադրող մեսիջներ է պարունակում հարաբերությունների ճգնաժամ ունեցող զույգերի համար և  հենց այդ թիրախային լսարանի համար ֆիլմը կարող է ճիշտ պահին հայտնված «դեղահաբ» լինել: Իսկ մնացած կինոդիտողներին իսպանական կինոարվեստի այս  հաջողված նմուշն, անկասկած, առնվազն մեծ հաճույք կպարգևի: Դիտել ֆիլմը Читать далее Соседи сверху. Драма, 2020

Ваша оценка:

Հունվար ամսվա ընթացքում իմ դիտած լավագույն ֆիլմերն ու սերիալները

Պահպանելով ավանդույթը` սիրով ներկայացնում եմ ձեզ հունվար ամսվա ընթացքում իմ դիտած ֆիլմերից և սերիալներից լավագույնները:   Այս անգամ դրանք յոթն են.  4 հրաշալի ֆիլմ Римская весна миссис Стоун. Драма, 2003 Реконструкция. Драма, 2003 Фрагменты женщины. Драма, 2020. Лицо любви․ Драма, 2013 և 3 հոյակապ մինի սերիալ Нежность. Сериал, 2020 Критический возраст. Сериал, 2019 Геометия любви. Сериал, 2016 Читать далее Հունվար ամսվա ընթացքում իմ դիտած լավագույն ֆիլմերն ու սերիալները

Ваша оценка: