Վերջին Քննության պահին

Կյանքում տեղի ունեցող փոփոխություններին այլ կերպ ենք վերաբերվում, երբ հիշում ենք, որ մահկանացու ենք: Այդ ժամանակ հասկանում ենք, որ խնդիրը ոչ թե ամեն բան ամեն գնով պահել փորձելու, այլ՝ բացթողնել սովորելու մեջ է: Եվ փոքր ու մեծ անխուսափելի կորուստներն ընկալում ենք որպես բացթողնելու կարևորագույն արվեստը քայլ առ քայլ սովորելու հրաշալի հնարավորություն: Չէ՞ որ այդ գիտելիքը Վերջին Քննության պահին ամենից շատ է պետք գալու: Читать далее Վերջին Քննության պահին

Ваша оценка:

Ես Իմ կյանքն եմ ապրում

Ես Իմ կյանքն եմ ապրում: Սա հաջողակ կյանքի միակ ձևն է, երջանիկ լինելու միակ հնարավորությունը, ինքնավստահության միակ հիմնավոր պատճառը: Ես Իմ կյանքն եմ ապրում: Գուցե ուրիշների կարծիքով՝ անիմաստ, դատարկ ու անհետաքրքիր, բայց իրականում՝ Միակ Իմաստալիցը: Ես Իմ կյանքն եմ ապրում՝ բազմաթիվ ուրիշներինը փորձելուց հետո. ավելի «հաջողակները», ավելի «գեղեցիկները», ավելի «լավերն» ու «նորաձևերը», բայց ինձ համար անհարմար, ինձ չսազող… Ես Իմ կյանքն եմ ապրում: Եվ այդ հրաշալի է… Այնտեղ իմ մարդիկ են, իմ անելիքները, իմ ուսուցիչները, իմ դասերը, իմ նպատակները, իմ դժվարություններն ու իմ մարտահրավերները: Այն հե՞շտ է: Ո՛չ: Բայց այն իմն է: Եվ այն չի կարող վատը լինել: Իսկ եթե … Читать далее Ես Իմ կյանքն եմ ապրում

Ваша оценка:

Հավասարակշռության մասին

Աշխարհի ստեղծման հիմքում ընկած է հավասարակշռությունը, և տիեզերքի յուրաքանչյուր մասնիկ ձգտում է իր ներսում պահպանել այն: Այս բնական հակումը դրսևորվում է ամեն ինչում: Այսպես, եթե մի օր չափից ավելի քիչ ենք ուտում կամ մի քանի ժամ պակաս քնում, հաջորդ օրն անպայման բացթողածը լրացնելու ենք, եթե կյանքի մի շրջանում չափազանց շատ ենք աշխատում, մեր օրգանիզմը հետո պայմաններ է ստեղծելու երկարատև հանգստի համար… Այսպես է նաև ավելի մեծ հարցերում… Եթե ընտրում ենք ամուսնությունն առանց սիրո, հետո անպայման ունենալու ենք սեր առանց ամուսնության: Եթե երկար ժամանակ բավարարվում ենք միայն հոգևոր հարաբերություններով, հետո միայն ֆիզիկականին ենք ձգտելու: Երբ որևէ հարցում գնում ենք դեպի ծայրահեղություն, … Читать далее Հավասարակշռության մասին

Ваша оценка:

Կյանքի հետ վարվելու երկու ձև կա

Կյանքի հետ վարվելու երկու ձև կա՝ ապրել այն կամ ցուցադրել ուրիշներին: Մարդկանց մի մասը կյանքն ամբողջովին անց է կացնում ուրիշներին այն ցուցադրելու մտքով, մի ուրիշ մասն ապրում է:Որոշներն էլ մի օր հասկանում են այս երկուսի տարբերությունը և կյանքը ցուցադրելուց անցնում են կյանքն ապրելուն: Եվ այդ պահին կյանքը բացվում է նորովի: Իրական և երկարատև երջանկությունը դառնում է հնարավոր: Փոխվում են արժեքները: Առաջնահերթությունները դասավորվում են հստակ և առանց որևէ դժվարության: Առաջնայինը երկրորդային տարբերելն այլևս խնդիր չի լինում:Ներքին կոնֆլիկները և անվստահությունն աստիճանաբար դուրս են գալիս առօրեայից, լարվածությունը թուլանում է:Այստեղ ամեն ինչ հիմնված է սիրո վրա Աստծու և ինքդ քո նկատմամբ:Եվ թող բոլոր նրանք, … Читать далее Կյանքի հետ վարվելու երկու ձև կա

Ваша оценка:

Երբեմն հաճելի է պարզապես նստել և նայել․․․

Երբեմն հաճելի է պարզապես նստել և նայել, թե ինչ է կատարվում քո կյանքում: Նայել, ինչպես հետաքրքիր ֆիլմ: Չէ՞ որ այդ ֆիլմի ռեժիսորը հենց դու ես… Իսկ սցենարը գրել ես քո նախկին մտքերով, որոշումներով, գործողություններով… Երբեմն՝ չգիտակցված, երբեմն՝ գիտակցելով: Թեև ֆիլմի ընթացքին այդ պահին գուցե չես կարող միջամտել, բայց անչափ կարևոր է «ճիշտ» նայելը, նայելը հեղինակի աչքերով՝ վերլուծելով, գնահատելով, հասկանալով, սխալներն ուղղելով… Նայել և հղկել ինքդ մեզ՝ որպես ռեժիսոր… Նայել և անցնել ավելի կատարյալ սցենարի մշակմանը: Читать далее Երբեմն հաճելի է պարզապես նստել և նայել․․․

Ваша оценка:

Փորձություն Armine’s Blog-ի հետ

Մի քանի օր առաջ մեծ ուրախություն ապրեցի… Երջանկության այնպիսի պոռթկում, որը նկարագրելու համար դժվարանում եմ համարժեք բառեր գտնել… Այդպիսի զգացողությանը սովորաբար նախորդում է կամ երկարատև տխրությունը կամ էլ որևէ կուտակված և խորը պահված անկատար թվացող ցանկություն, որը անսպասելիորեն կատարվում է: Իմ դեպքում նախորդողը ցավն էր ինձ համար շատ թանկ բանի կորստի համար: Երկու ամիս առաջ ես կորցրելցի բլոգիս ֆեյսբուքյան էջը… այո , Armine’s Blog -ը, որի միջոցով տարիներ շարունակ կիսվել եմ ձեզ հետ իմ ամենակարևոր պահերով և մտքերով: Կորցրեցի ինձ բնորոշ վատ սովորության պատճառով. միաժամանակ կատարել տարբեր գործողություններ՝ մտքով և ֆիզիկապես լրիվ տարբեր տեղեր գտնվելով:Այսպես, զրուցում եմ ընկերուհուս հետ հեռախոսով, … Читать далее Փորձություն Armine’s Blog-ի հետ

Ваша оценка:

Մաքսիմ Գորկի «Անփոխադարձ սիրո պատմություն»

Մարդուն ճակատագրի կողմից հեգնանքներից չկա ավելի սպանիչ՝ քան անփոխադարձ սերն է: Այս տողերը Մաքսիմ Գորկու «Անփոխադարձ սիրո պատմություն» պատմվածքից են… Պատմվածքն անփոխադարձ սիրո մասին է, որից հերոսը չի կարողանում հրաժարվել ամբողջ կյանքի ընթացքում… և մի կյանքի մասին՝ լի սիրային ամենածանր ապրումներով… Կյանքի մասին, որը մի կողմից ամբողջությամբ կործանվել է, մյուս կողմից՝ ամբողջությամբ ապրվել է, քանի որ յուրաքանչյուր վայրկյանը հագեցած է եղել մարդուն բնորոշ ամենաուժեղ զգացմունքներով: Կյանքի մասին, որը զուրկ է կենցաղայնությունից ու դատարկությունից, քանի որ անփոխադարձ սերը չի ճանաչում էմոցիոնալ դադարներ… Պատմվածքը կլանում է ընթերցողին և ընթերցվում է գեղարվեստական մեծագույն բավականությամբ: Խորիմաստ մտքեր և էմոցիաների հոյակապ նկարագրությամբ… Զգացմունքային ընթերցողի համար … Читать далее Մաքսիմ Գորկի «Անփոխադարձ սիրո պատմություն»

Ваша оценка:

… ու ես հասկացա, որ …

— «Ասել մարդուն, որ նա հասկանա, որ…»… Այս խոսքերը ես երևի երբեք չեմ հասկանա… Ինձ համար հասկանալ՝ չի նշանակում տեղյակ լինել, չի նշանակում բազմիցս լսած և ականատես եղած լինել… Ասելով «ես հասկացել եմ»` ես միշտ ի նկատի ունեմ «սեփական փորձի (գուցե և բազմիցս կրկնված) արդյունքում այդ մտքին ինքս հանգել եմ»: Գրքերը և այլ մարդկանց հետ զրույցները մեզ կարող են գեթ օգնել վերհիշել այն, ինչը մենք արդեն գիտենք: Չէ՞ որ մենք սիրում ենք կարդալ և մարդկանցից լսել այն, ինչն արդեն գիտենք մեր փորձից ելնելով, ինչն արդեն գուցե և ենթագիտակցաբար հասկացել ենք, իսկ այն ինֆորմացիան, որի հետ մեր փորձը չի առնչվել, մենք … Читать далее … ու ես հասկացա, որ …

Ваша оценка:

Փոքրիկ սփոփանք

Պատահե՞ լ է ձեզ հետ այնպես, երբ հոգում կուտակված բարկությունը թույլ չտա գիշերը քնել… Ինձ հետ պատահել է հենց երեկ, երբ այդ բարկությունն իր հերթական պոռթկումն ունեցավ: Մի քանի տարի առաջ ծանոթացել եմ մի լավ կնոջ հետ և, կարելի է ասել, մտերմացել ենք: Երեկ մենք նրանց տանն էինք. նա էր, երեխաները, սկեսուրը, սկեսրայրն ու ամուսնու արձանը (նա պարզապես միշտ նույն դիրքում է . բազմոցին՝ հեռուստացույցի դիմաց : Թե չէ այդպիսի արժանիքներով մարդը երբևէ իրական արձան չի կարող ունենալ): Զրուցում ենք և թեյ խմում: Նարինեն (անունը փոխել եմ) պատմում էր ինձ տասներկուժամյա աշխատանքային օրվանից հետո իր հոգնածության մասին: Թեև հղի է(երրորդ … Читать далее Փոքրիկ սփոփանք

Ваша оценка: