Ричард Темплар. Правила любви.

Հարաբերություններն այլ մարդու հետ երկու արդեն իսկ ձևավորված «Ես»-երի անցումն է դեպի գոյության նոր ձև՝ դեպի «Մենք» ։ Եվ չափազանց կարևոր է այդ անցմանը գրագետ մոտենալ․ այնպես, որ նոր հարաբերություններն «ապրող» լինեն և միևնույն ժամանակ չոչնչացնեն արդեն իսկ գոյություն ունեցող «Ես»-երը։Դժվար թե այս ամենն արդյունավետ ստացվի, եթե մենք հարաբերությունների կառուցումը թողնենք ինքնահոսի և առաջնորդվենք բացառապես էմոցիաներով։Ընդ որում, կարևոր է գիտակցված մոտեցումը հարաբերությունների կառուցման յուրաքանչյուր փուլում՝ թե սկզբում, երբ ուղղակի ընտրում ենք նրան, ում հետ պատրաստ ենք կառուցել մեր «Մենք»-ը, թե հարաբերությունների ողջ ընթացքում և թե այն դեպքում, եթե սպիտված ենք ընդունել, որ մեր կառուցած «Մենք»-ն այլևս մեզ երջանկություն չի պարգևում … Читать далее Ричард Темплар. Правила любви.

Ваша оценка:

Фредрик Бакман. Тревожные люди.

Սիրել ուրիշներին․․․ Սա ամենաաստվածայինն է, որ կարող է լինել մարդու մեջ։ Սա է բոլոր բարի գործերի հիմքը։ Սիրել ոչ թե մի քանի հարազատ, մտերիմ մարդկանց, այլ առհասարակ սիրո պրիզմայով գնահատել յուրաքանչյուր ուրիշին։ Դա նշանակում է «ես երբեք այդպես չէի վարվի» ասելու փոխարեն փորձել ապրումակցել։ Յուրաքանչյուր իրավիճակում փորձել հասկանալ, ոչ թե քննադատել։ Փորձել նույնացնել, նմանեցնել, ոչ թե խիստ տարանջատումներ դնել «մեր» և «ուրիշների» միջև։ Այս գրքի մասին առաջինն, ինչ կասեմ, այն է, որ հեղինակը սիրում է մարդկանց։ Եվ հենց այդ սիրո պրիզմայով նա ընթերցողի առաջ բացահայտում է իր պատմության յուրաքանչյուր հերոսին, ցույց է տալիս յուրաքանչյուրի ներաշհարհը, պատմում անցյալի մասին և մեզ … Читать далее Фредрик Бакман. Тревожные люди.

Ваша оценка:

Ըստ ախորժակի

Երբ ես իմ սիրելի որևէ ուտելիք վայելում եմ ըստ իմ ախորժակի, ես այն սիրելու եմ միշտ: Եվ հակառակը՝ եթե որևէ (անգամ իմ ամենասիրելի) ուտեստ ինչ-որ հանգամանքներից ելնելով ստիպված լինեմ իմ նախընտրած չափից ավել ուտել, այն հստակ կդադարի դասվել իմ սիրելիների շարքում: Գուցե դրանից հետո ես այն իմ կամքով այլևս երբեք չհամտեսեմ:Նույնը վերաբերում է ամեն ինչին՝ հագուստին, զբաղմունքներին, գործերին… Նույնը վերաբերում է նաև մարդկային հարաբերություններին:Այս մասին արժե հիշել, երբ ուզում ենք որևէ մեկին կշտամբել «Ես որ չզանգեմ դու չես զանգի» խոսքերով, բողոքում ենք հանդիպումների հաճախականությունից, մեղադրում ենք քիչ ուշադրության համար… Եվ, ի վերջո այս ամենով ուղղակի կամ անուղղակի կերպով սպառնում ենք … Читать далее Ըստ ախորժակի

Ваша оценка:

Деймон Захариадис. Нет значит нет. Как перестать быть удобным и научиться говорить «нет» без угрызений совести.

Ոչ մեկի ականջին հաճելի չէ «ոչ» բառը: «Ոչ» ասելուց այս կամ այն չափով խուսափում է յուրաքանչյուրը: Պատճառն այն է, որ մենք, լինելով սոցիալական էակներ, իսկապես կարևորում ենք ուրիշների վերաբերմունքը մեր նկատմամբ և այլ մարդկանց հետ լավ հարաբերությունները: Իսկ «ոչ»-ն ընկալում ենք որպես ակնհայտ սպառնալիք այդ վերաբերմունքին և հարաբերություններին: Սակայն իրականում միշտ, անկախ ամեն ինչից և բոլոր իրավիճակներում ասված «այո»-ն շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում հարաբերությունների պահպանման համար, քան անկեղծ և հիմնավոր «ոչ»-ը: Հարցն այն է, ուր յուրաքանչյուր «այո»-ն, որն ասվում է մեր զգացած «ոչ»-ի փոխարեն մեր մեջ առաջացնում է բացասական զգացողություններ: Իսկ այդ զգացողությունները կուտակվելով ստեղծում են նեգատիվ էներգիա, … Читать далее Деймон Захариадис. Нет значит нет. Как перестать быть удобным и научиться говорить «нет» без угрызений совести.

Ваша оценка:

Տրվել, հավատալ, վստահել ընթացքին…

Սա նշանակում է նախապես չպլանավորել ամբողջ կյանքը, չափից շատ չմտահոգվել վաղվա հնարավոր դժվարությունների համար… Վաղվա որոշումներն այսօր չկայացնել, այսօր էլ չկառչել երեկվա կայացրած որոշումներից… Տրվել ընթացքին նշանակում է չասել «երբեք», «այսուհետ», «այլևս» կամ «միշտ»… Մերն այս պահն է միայն և այդպես վաղն էլ է լինելու… Հավատալ ընթացքին նշանակում է չսահմանափակել միտքն այսօրվա հանգամանքներով: Չսահմանել «հնարավոր»-ն ու «անհնար»-ը: Հարգելով անցյալի փորձը՝ այն անխափան ուղեցույց չդարձնել ապագա բոլոր իրավիճակների համար… Վստահել ընթացքին՝ նշանակում է այսօրվա ձախողումը հավերժական անհաջողություն չհամարել… Տրվել, հավատալ, վստահել ընթացքին… Սա չի նշանակում անգործություն: Հարգել ընթացքը՝ օգնելով նրան հետևողական աշխատանքով … Այդ աշխատանքն անընդմեջ ինքնակատարելագործումն ու բարի գործերն են… … Читать далее Տրվել, հավատալ, վստահել ընթացքին…

Ваша оценка:

Կարևորագույն հարաբերությունները․․․

Երբ սիրելի մարդկանցից մեկի հետ հարաբերություններում ինչ-որ բան այն չէ, մենք մեզ շատ վատ ենք զգում: Աշխարհն, ասես, մռայլվում է, և ոչինչ չի ուրախացնում այնքան ժամանակ, մինչև մեզ համար կարևոր հարաբերությունները չկարգավորվեն: Նման իրավիճակներում մենք պարզ գիտակցում ենք մեր ընկճվածության պատճառը: Մենք պարզապես չենք կարող երջանիկ լինել, եթե կարևոր մարդկանցից որևէ մեկի հետ հարաբերություններում խնդիրներ կան: Սակայն չգիտես ինչու մենք կարծում ենք, որ կարող ենք շարունակել հանգիստ և լավ լինել, երբ խափանվում են կյանքի կարևորագույն հարաբերությունները՝ Աստծու հետ կամ մեր բարձրագույն Ես-ի հետ հարաբերությունները: Պարզապես այս հարաբերություններում ճաքերն այնքան շոշափելի չեն, ինչպես այլ մարդկանց հետ հարաբերություններում, և մենք հաճախ դրանք … Читать далее Կարևորագույն հարաբերությունները․․․

Ваша оценка:

Մեզ բոլորիս ի սկզբանե մեկ «հումք» է տրված մշակման համար…

Մեզ բոլորիս ի սկզբանե մեկ «հումք» է տրված մշակման համար: Այդ հումքը մենք ինքներս ենք՝ մեր արժեքները, աշխարհընկալումը, մտքերը, դիրքորոշումները, իրական մղումներն ու գործողությունները… Իսկ այն ամենն, ինչ կատավում է կյանքում մեզ հետ, մեր վիճակի արտացոլանքն է: Սակայն մենք շատ հաճախ «հումքը մշակելը» փոխարինում ենք «հումքը տեղափոխելով»: Խնդիրներն աշխատավայրում լուծում ենք փոխելով աշխատանքը, չստացված սիրային հարաբերությունների դեպքում մշտապես փոխում ենք զուգընկերներին, «վատ ընկերներին» փոխարինում ենք նորերով և այդպես շարունակ: Փոխվում են մարդիկ, վայրերը, հանգամանքները, բայց իրավիճակը նույնն է մնում: Մենք շարունակ բախվում ենք նույն խնդիրներին այլ ընկերների, զուգընկերների հետ, այլ աշխատավայրերում այնքան ժամանակ, մինչև չհասկանանք. չէ որ հումքը նույնն է, … Читать далее Մեզ բոլորիս ի սկզբանե մեկ «հումք» է տրված մշակման համար…

Ваша оценка:

Հարաբերություններում լինում են տատանման փուլեր…

Հարաբերություններում լինում են տատանման փուլեր, երբ զգացմունքն արևի պես մայր է մտնում, որպեսզի հետո նորից ծագի: Թուլացումը, ուժգնացումը, անհետացման պատրանքը զգացմունքի բնական ընթացքն են, որը հաճախ մենք ինքներս խափանում ենք: Տատանման փուլում գտնվող հարաբերությունները, որոնք ամենախոցելին են և մի հպումից անգամ կարող են քանդվել, մենք սկսում ենք ուժգնությամբ ցնցել: Երբ մեր զուգընկերը «սառում է», մենք նրան հարցախեղդ ենք անում, պահանջում ենք բացատրություններ, թելադրում ենք կանոններ, քննարկում ենք հարաբերությունները… Պարզապես տատանման փուլում «հարաբերություններն ամենից շատ են ցավում», և հենց այդ ժամանակ մենք որոշում ենք աշխատել դրանց ուղղությամբ և անում ենք դա ակտիվ գործողություններով: Իսկ իրականում դա պասիվ սպասման, արտաքին գործողությունների դադարի, … Читать далее Հարաբերություններում լինում են տատանման փուլեր…

Ваша оценка:

Побег из брака. Драма 2020

Ամուսնությունը վերցնում է ամենակարևորը՝ ազատությունը… փոխարենը յուրաքանչյուրը նրանից մի մեծ բան է ակնկալում. այն հանուն ինչի ազատությունն է զիջել: Շատերի դեպքում այդ մեծ բանը սիրով լի հարաբերություններն են… Ու ամբողջ ընթացքում այդ հարաբերությունները պետք է  փոխհատուցեն ազատության կորուստը… Մրցելով ազատության հետ՝ ամուսնական հարաբերություններն իսկապես մեծ խնդիր են դնում իրենց առաջ… Եվ  պետք է  իմաստուն լինել: Ի սկզբանե վերցնելով ազատությունը գլոբալ առումով՝ պետք է կարողանալ այն վերադարձնել մանրուքների միջոցով՝ չխանգարել զուգընկերոջը ընտրել ժամանցի ձևը, ուտեստները, ընկերական շրջապատը և այլն… Այլապես ամուսնությունը վերածվում  է թակարդի՝ հյուսված թեկուզ մեր բարի կամքից, մեծ սիրուց ու լավ նպատակներից: Իսկ թակարդից ուզում են դուրս գալ ամեն … Читать далее Побег из брака. Драма 2020

Ваша оценка: