Ինքնավստահությունը վերագտնելու մասին

Ինքնավստահությունը երբեք չեն գտնում այնտեղ, որտեղ կորցրել են: Իսկ մենք հաճախ շարունակում ենք համառորեն փնտրել այն հենց այդ նույն տեղում՝ անվերջ պահպանելով ձախողված և մեր Ես-ը հափշտակած սիրային հարաբերությունները, ընկերական շրջապատը, աշխատանքը … Մենք մնում ենք այնտեղ, ուր մի բան այնպես չի գնացել, որպեսզի ուղղենք իրավիճակը, վերականգնենք կորցրածը, վերադարձնենք մեր վստահությունը, ինչից հետո նոր, միգուցե, առաջ գնանք: Իսկ առաջ գնալու համար նախ հեռանալ է պետք: Եթե չի ստացվում հեռանալ ֆիզիկապես, գոնե՝ մտովի պետք է դա անել: Հեռանալ և մոտենալ ինքներս մեզ: Սկզբում փոքր քայլերով՝ հիշելով մեր առօրյա լավագույն սովորությունները, հետո մեծացնել քայլերը՝ վերագտնելով մեր արժեքները , իսկ հետո՝ ավելի մեծ … Читать далее Ինքնավստահությունը վերագտնելու մասին

Ваша оценка:

6 հրաշալի ֆիլմեր, որոնք կօգնեն այլ տեսանկյունից նայել մարդկային հարաբերություններին

Մարդկային հարաբերությունների բարդ և հետաքրքիր աշխարհը յուրաքանչյուրիս կյանքի կարևորագույն մասն է: Հարաբերություններն այլ մարդու հետ թե հաճույքի, թե տառապանքի աղբյուր են: Թեև երբեմն հարաբերությունները տրվում են չափազանց հեշտ, դրանց պահպանումն, այնուամենայնիվ, մշտական աշխատանք է: Եվ հաճախ այդ «աշխատանքի» ընթացքում մենք կանգնում ենք մի հարցի առաջ, որի պատասխանը միանշանակ չէ. քննարկե՞լ հարաբերությունները, թե՞ թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա, անկեղծորեն բարձրաձայնե՞լ հոգում կուտակվածը նրան, թե՞ շարունակել լռել, ամեն գնով բացահայտե՞լ այն, ինչը թաքցնում են մեզանից, թե՞… Երբեմն ճիշտ որոշումը որևէ գործողություն չանելն է,  և այդ դեպքում իրավիճակն ինքն իրեն ստանում է լավագույն լուծումը, երբեմն էլ՝ լրիվ հակառակը:  Յուրաքանչյուր հարաբերություն և իրավիճակ իր պատասխանն ունի այս հարցին… Այս ֆիլմերի հերոսները կամա թե ակամա «ընտրել են» հարաբերությունները քննարկելու տարբերակը, … Читать далее 6 հրաշալի ֆիլմեր, որոնք կօգնեն այլ տեսանկյունից նայել մարդկային հարաբերություններին

Ваша оценка: