Գոհար Դավթյան «Հավասարակշռության կետ»

Բոլորիս միավորում է ընդհանուր մի ցանկություն՝ երջանիկ լինելու ցանկությունը։ Մեզանից յուրաքանչյուրն իր խոչընդոտներն է տեսնում այդ ցանկության իրականացման ճանապարհին և իրեն հասանելի հնարներով փորձում հաղթահարել դրանք։ Այդ ճանապարհին մարդը ձեռք է բերում տարբեր իրեր, փոխում է ընկերական շրջապատը, աշխատանքը, ապրելու վայրը, քաղաքը կամ էլ երկիրը, որն իրեն չի բավարարում․․․ այլ խոսքերով՝ մշտապես ջանքեր է գործադրում այս կամ այն ուղղությամբ։ Այդպես մարդը հասնում է կյանքի տարբեր ոլորտում իր դրած նպատակներին, բայց և հաճախ հասնելով դրանց՝ երջանկության բաղձալի զգացումով կյանքն այդպես էլ չի լցվում։ Ի՞նչն է այդ իրավիճակի պատճառը։ Միգուցե ընտրված ճանապարհն ի սկզբանե չի էլ տանում դեպի մեր իրական, երջանիկ լինելու … Читать далее Գոհար Դավթյան «Հավասարակշռության կետ»

Ваша оценка:

Կյանքի կարևորագույն իրադարձությունները կատարվում են մեր ներսում․․․

Որպես ամենահասարակ մի հարց մենք բոլորս իրար հաճախ հարցնում ենք. «Ի՞նչ նորություն ունես, ի՞նչ է փոխվել քո կյանքում»… Սակայն եթե ունենք 1-2 հարազատ հոգի, ում այս հարցին իսկապես կարող ենք պատասխանել, դա մեծ բախտավորություն է, քանի որ կյանքի կարևորագույն իրադարձությունները կատարվում են մեր ներսում, իսկ իրադարձություններն արտաքին աշխարհում ընդամենը դրանց ոչ պարտադիր հետևանքն են: Իմ ներքին փոփոխություններն ու զարգացումներն այն պրոցեսներն են, որոնց ես մեծագույն հետաքրքրությամբ և մշտապես հետևում եմ, որոնք երբեմն զարմացնում են ինձ, երբեմն՝ հիացնում, և միշտ՝ լիացնում և ավելի իմաստուն դարձնում: Դրանք իմ արժեքներն են, ցանկությունները, որոնց միջոցով ես ընկալում եմ կյանքն ամբողությամբ, որոնցով ես երբեմն վեր … Читать далее Կյանքի կարևորագույն իրադարձությունները կատարվում են մեր ներսում․․․

Ваша оценка:

Վերջին Քննության պահին

Կյանքում տեղի ունեցող փոփոխություններին այլ կերպ ենք վերաբերվում, երբ հիշում ենք, որ մահկանացու ենք: Այդ ժամանակ հասկանում ենք, որ խնդիրը ոչ թե ամեն բան ամեն գնով պահել փորձելու, այլ՝ բացթողնել սովորելու մեջ է: Եվ փոքր ու մեծ անխուսափելի կորուստներն ընկալում ենք որպես բացթողնելու կարևորագույն արվեստը քայլ առ քայլ սովորելու հրաշալի հնարավորություն: Չէ՞ որ այդ գիտելիքը Վերջին Քննության պահին ամենից շատ է պետք գալու: Читать далее Վերջին Քննության պահին

Ваша оценка:

Рами Блект. Две жены․

Յուրաքանչյուր հասարակությունում ամուսնական հարաբերություններն ասոցացվում են զանազան պայմանականությունների հետ՝  ե՞րբ, ո՞ր տարիքում, ի՞նչ պայմաններում, ինչպիսի՞ մարդու հետ ամուսնանալ և այլն: Խոսքն ավանդույթների և մարդկանց մտքերում կարծրացած որոշակի պատկերացումների մասին է, որոնք ոչ միշտ են համահունչ բնության օրենքներին և Աստվածային իրողությանը: Եվ, տարվելով այս պայմանականություններով, մարդիկ հաճախ բաց են թողնում կարևորագույնը՝ բոլոր տեսակի հարաբերությունների հոգևոր էությունն ու հիմնական  դասը, այն է՝ սովորել սիրել: Սա այն դասն է, որը յուրացնելու համար ենք մենք բոլորս այստեղ, իսկ մարդկային հարաբությունները, ներառյալ՝ ընտանիքը, ընդամենը դրան նպաստող միջավայր են: Ռամի Բլեկտի այս գրքում դիտարկվում են ամուսնության ամենատարբեր ձևերը, ներառյալ՝ բազմամուսնությունը, ամուսնական կյանքի բոլոր ասպեկտները՝ սեքսուալ հարաբերությունները,  … Читать далее Рами Блект. Две жены․

Ваша оценка:

Միայնության մասին

Ուր էլ լինեմ, ում հետ էլ լինեմ, որքան էլ որ հաճելի գործով զբաղված լինեմ, միակ բանը, որին հավետ ձգտելու և միշտ կարոտելու եմ, իմ միայնությունն է՝ կապն իմ հոգու և սկզբնաղբյուրի հետ: Կյանքում տեղի ունեցող իրադարձությունները ոչ մի նշանակություն չունեն, քանի դեռ դրանք չեն գտել իրենց տեղն իմ ներաշխարհում: Եվ հենց ինքս ինձ հետ անցկացրած ժամանակի ընթացքում ես դրանք այնտեղ գիտակցված տեղավորում եմ, ներաշխարհս դասավորում եմ, մաքրում եմ, ավելորդից ազատում, գեղեցկացնում: Ու մտածում, թե ինչ անել այն ավելի հարստացնելու համար… ու այդ ուղղությամբ էլ որոշում հետագա քայլերս… Դրանից հետո էլ նորից վերադառնում և նորից ամեն բան վերադասավորում… Իսկ մաքրում և … Читать далее Միայնության մասին

Ваша оценка:

Առավել ապրող են այն հարաբերությունները, որտեղ բացակայում է «պետք է»-ն

Հետադարձ հայացք գցելով իմ կյանքին՝ նկատել եմ, որ առավել ապրող են այն հարաբերությունները, որտեղ բացակայում է «պետք է»-ն։ Երբ «պետք է»-ն մտնում է հարաբերությունների դաշտ, «ուզում եմ»-ն այնտեղից աստիճանաբար դուրս է մղվում։ Եվ հարաբերությունները դատապարտվում են կործանման։ Սիրո դրսևորման լավագույն ձևը հանգիստ թողնելն է։ Մեծագույն բանը, որ կարող ենք տալ մեր սիրելի մարդկանց, ազատությունն է։ Читать далее Առավել ապրող են այն հարաբերությունները, որտեղ բացակայում է «պետք է»-ն

Ваша оценка:

Գագաթը

Գագաթի բերկրանքը կարող է զգալ միայն նա, ով բարձրացել է լեռը: Եվ դա մեծագույն բերկրանքն է մարդուն հասանելի: Իսկ մենք հաճախ մյուսներին զրկում ենք այդ մեծագույն բերկրանքից՝ մեր արարքը պատելով բարության քողով, այլ կերպ ասաց՝ խնայում ենք լեռ բարձրանալու դիմացինի ջանքերը: Այդպես է վարվում իր երեխային ամեն բան պատրաստի մատուցող ծնողը: Այդպես է վարվում առանց գիտելիքները ստուգելու գնահատական նշանակող ուսուցիչը: Այդպես են վարվում որևէ առողջ մեկին ուղղակի, առանց պատճառի գումարով մշտապես օգնող մարդիկ: Այդպես են վարվում սիրո լեռը բարձրանալու փոխարեն միանգամից գագաթնակետին հայտնվող սիրեկանները… Այդպես են վարում շատ «բարեգործներ»… Եվ արդյունքում ի՞նչ է ստացում… Գագաթի բերկրանքը մեծագույն բարիքն է մարդուն … Читать далее Գագաթը

Ваша оценка:

Рами Блект. Самоучитель совершенной личности. 10 шагов на пути к счастью

Այս հրաշալի գիրքն օգնում է երջանիկ լինել: Իսկապես երջանիկ, այնպես, ինչպես ի վերուստ նախատեսված է մարդու համար: Խոսքը նյութական ձեռքբերումներով պայմանավորված այն «երջանկության» մասին չէ, որ զուտ մի քանի պահ կարող է տևել: Իրական երջանկությունը հարատև զգացողություն է: Եվ այն կարող է հասանելի լինել միայն տիեզերական օրենքներն իմանալու, մարդու էությունն ու դերն աշխարհում հասկանալու և այդ ամենին համահունչ ապրելու դեպքում: Իսկ այս գիրքը, ինչպես և հեղինակի մնացած գրքերը, հենց այդ հարուստ անփոխարինելի հոգևոր գիտելիքի աղբյուրն է, որը կարող է հիմնովին փոխել ընթերցողի կյանքը: Մեջբերումներ գրքից Գիրքը Читать далее Рами Блект. Самоучитель совершенной личности. 10 шагов на пути к счастью

Ваша оценка: