Միլան Կունդերա «Դանդաղություն»

Շտապողի միակ նպատակը հնարավորինս շատ բան հասցնելն է, բայց իրականում նա կորցնում է ամեն ինչ: Կյանքն իր ողջ գեղեցկությամն ներկայանում է միայն նրան, ով չի շտապում: Այս մասին է հիշեցնում և ստիպում նորից խորհել Միլան Կունդերայի Դանդաղություն կոչվող հրաշալի ստեղծագործությունը, որն ինքնին զրույց է չշտապողների համար՝ զրույց այնպիսի բաների մասին, որոնք շտապողները չեն կարող նկատել: Այո, սա խորը զրույց է: Իսկ շտապողն ընթանում է միայն մակերեսով կյանքի: Նրան օտար է խորությունը: Կունդերայի ստեղծագործություններում, իսկ այս մեկում՝ առավելապես, իրադարձությունների շղթան առաջնային չէ: Իրադարձություններն այստեղ՝ որպես հետին ֆոն օգնում են ավելի հասանելի դարձնել հեղինակի մտքերը, որոնք  բարձրացնում և հարստացնում են ընթերցողին: Գրականության, … Читать далее Միլան Կունդերա «Դանդաղություն»

Ваша оценка:

Рами Блект. Самоучитель совершенной личности. 10 шагов на пути к счастью

Այս հրաշալի գիրքն օգնում է երջանիկ լինել: Իսկապես երջանիկ, այնպես, ինչպես ի վերուստ նախատեսված է մարդու համար: Խոսքը նյութական ձեռքբերումներով պայմանավորված այն «երջանկության» մասին չէ, որ զուտ մի քանի պահ կարող է տևել: Իրական երջանկությունը հարատև զգացողություն է: Եվ այն կարող է հասանելի լինել միայն տիեզերական օրենքներն իմանալու, մարդու էությունն ու դերն աշխարհում հասկանալու և այդ ամենին համահունչ ապրելու դեպքում: Իսկ այս գիրքը, ինչպես և հեղինակի մնացած գրքերը, հենց այդ հարուստ անփոխարինելի հոգևոր գիտելիքի աղբյուրն է, որը կարող է հիմնովին փոխել ընթերցողի կյանքը: Մեջբերումներ գրքից Գիրքը Читать далее Рами Блект. Самоучитель совершенной личности. 10 шагов на пути к счастью

Ваша оценка:

Կարդացածս լավագույն գրքերն այս տարվա առաջին կիսամյակում

Այս ընթացքում կարդացածս գրքերը շատ բազմազան էին: Ժամանակաշրջանի առումով՝ գեղարվեստական գրականության առաջին գլուծգործոցից մինչև մեր ժամանակակիցների հեղինակած գրքերը: Ժանրի առումով՝ պատմական էպոսից մինչև հոգևոր գրականություն:Պարզապես նախորդ ամիսների կարդացածս գրականությունն ուղղորդված էր. անցնում էի Հարվարդի համալսարանի մշակած դասընթացը Համաշխարհային գրականության գլւուխգործոցների վերաբերյալ և կարդում համալսարանի պրոֆեսորների առաջարկած գրքերը: Զուգահեռաբար, իհարկե, շարունակելով կարդալ այն, ինչ սիրտս էր թելադրում:Արդյունքում ստացվեց բավականին յուրօրինակ գրքային կիսամյակ:Եվ այսպես, այս բազմազանությունից ես սիրով ներկայացնում եմ այն 10 գրքերը, որոնք մեծագույն արձագանքն են գտել իմ ներաշխարհում: Валерий Синельников. Возлюби болезнь своюРами Блект. Алхимия общенияРами Блект. Три энергииЭлиф Шафак. Стамбульский бастардАнтуан Сент-Экзюпери. Планета людей Корней Чуковский. Высокое искусство. Принципы … Читать далее Կարդացածս լավագույն գրքերն այս տարվա առաջին կիսամյակում

Ваша оценка:

Եղեք առողջ և երիտասարդ․ մի քանի մոտիվացնող և ուղղորդող գրքեր

Նյութական աշխարհում առաջին հերթին և ամենից առավել մենք պատասխանատու ենք մեր մարմնի համար։ Դա նշանակում է հետևել առողջությանը, հնարավորինս պատպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը։ Ահա վերջերս կարդացածս գրքրից մի քանիսը, որոնք այդ հարցում կուղղորդեն և կմոտիվացնեն մեզ։ Գրքերից յուրաքանչյուրի մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ իմ նախորդ գրառումներից։ Рами Блект․ Три энергии. Забытые каноны здоровья и гармонии Валерия Синельников. Возлюби болезнь свою Дипак Чопра. Тело и ум, неподвластные времени. Հարուկի Մուրակամի «Ինչի մասին եմ խոսում, երբ խոսում եմ վազքի մասին» Читать далее Եղեք առողջ և երիտասարդ․ մի քանի մոտիվացնող և ուղղորդող գրքեր

Ваша оценка:

Стив Харви. Поступай как женщина, думай как мужчина

Երևի չկա որևէ կին, ում չհետաքրքրի, թե ինչ են իրականում զգում և մտածում տղամարդիկ այս կամ այն իրավիճակնում, որոնք են նրանց գործողությունների մոտիվներն ու իրական պատճառները… Մենք, լինելով ի ծնե հմուտ քննիչներ, մեր սիրելի տղամարդուն «հետազոտելիս» կարող ենք աներևակայելի հեռուներ գնալ, ցնցող բացահայտումներ անել և չնայած այդ հանգամանքին, երբեմն, այնուամենայնիվ, մեր աչքից վրիպում է ամենաակնհայտը, ամենապարզն ու հասարակը: Պարզապես տղամարդկային հոգեբանությունն այլ է, և դատելով որպես կին՝ դժվար է նրանց հասկանալը: Եվ ահա այս դժվարությունը հաղթահարելու գործում իր օգնությունն է մեզ առաջարկում Սթիվ Խարվին, ով հումորային ծրագրի հաղորդավար է և իր աշխատանքային փորձի արդյունքում եկել է ամուր եզրահանգման, որ կանայք … Читать далее Стив Харви. Поступай как женщина, думай как мужчина

Ваша оценка:

Валерия Синельников. Возлюби болезнь свою

Մեր մարմինը մեր հոգու տունն է: Այն տաճար է, որի մասին հոգ տալը յուրաքանչյուրիս սուրբ պարտականությունն է: Իսկ ինչպես լավագույնս կատարել այդ պարտականությունը, օգնում է հասկանալ այս գիրքը: Բժիշկ, հոգոթերապևտ, գրող Սինելնիկովը ապացուցում է, որ մեր մարմինը արտացոլում է մեր մտքերը, զգացողությունները, խոսքերը, այլ խոսքերով՝ այն ամենն, ինչ անում, ասում և զգում ենք… Ցանկացած հիվանդություն և ֆիզիկական խնդիր, որ ունենք կյանքում, ինքներս ենք ստեղծել նախևառաջ  մեր մտքերով և մեր մտքերով էլ կարող ենք վերացնել այն: Ստացվում է՝ մեր դերը շատ ավելի մեծ է մեր առողջությունը և առհասարակ կյանքը կառավարելու հարցում, քան շատերիս կարող է թվալ: Գիրքը նրանց համար է, ովքեր … Читать далее Валерия Синельников. Возлюби болезнь свою

Ваша оценка:

Միլան Կունդերա «Հրաժեշտի վալսը» 

Միլան Կունդերան չափազանց լավ է ճանաչում Մարդուն: Իսկ այս գրքի հերոսներին նա ներկայացրել է խոշորացույցով՝ առավելապես շեշտադրելով բացասական կողմերը: Այդ է պատճառը, որ նրանք չեն առաջացնում ոչ ընթերցողի համակրանքը, ոչ էլ՝ ապրումակցելու ցանկություն:Տպավորիչ չէ նաև գրքի սյուժեն՝ չկան ոչ բեկումնային իրադարձություններ, ոչ անսպասելի շրջադարձներ, ոչ էլ՝ իրական լարվածություն: Հնարավոր է անգամ, որ գիրքն ընթերցելուց հետո կարճ ժամանակ անց դժվար լինի վերարտադրել գրքում ներկայացված պատմությունը:Բայց այս ամենով հանդերձ չհիշել Կունդերային և չդասել իմ սիրելի գրողների շարքին ինձ համար անհնար է:Մանրամասն չհիշելով գրողի ստեղծագործությունների սյուժեները՝ նրա տեքստերն իմ մեջ տպավորվել են ընդմիշտ… Տեքստեր, որոնք ասես միշտ հնչել են իմ ներսում, գաղափարներ, որոնք … Читать далее Միլան Կունդերա «Հրաժեշտի վալսը» 

Ваша оценка:

Մարկ Լևի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը»

Այս գիրքն ինքնին հետաքրքիր ճանապարհորդություն է կամ այլ կերպ ասած ինքնին գիրք- արկած կամ գիրք- թարմ շունչ է… Ավանդաբար գեղարվեստական գրքերից ինչ-որ «ծարություն» է ակնկալվում՝ թե մատուցման ձևի, թե բովանդակության առումով… Բայց այս գիրքը որևէ կերպ չի արդարացնում նման «ակնկալիքները»… Այն կարդացվում է թեթև և թողնում է միայն հաճելի նստվածք… Ու կարդալուց հետո այն հանգիստ կարող ես առաջարկել յուրաքանչյուր ընթերցասերի: Զվարճալի և « համով» երկխոսություններ, հետաքրքիր բացահայտումներ, տարբեր մշակույթների պատկանող մարդկանց կյանք,  և անկանխատեսելի ավարտ, որին ինչ-որ իմաստով սպասում ես ու որը փորձում ես գուշակել ամբողջ գրքի ընթացքում: Վայելեք և կիսվեք տպավորություններով. Читать далее Մարկ Լևի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը»

Ваша оценка: