Ռեյ Բրեդբերի «451 աստիճան ըստ ֆարենհայթի»

Ի՞նչ կպատահի յուրաքանչյուրիս հետ, եթե պատկերացնենք, որ կարող է գալ այնպիսի մի պահ, երբ բոլորիս համար այսօր հասանելի գիտելիքի դռները կփակվեն հավետ։ Ի՞նչ կզգանք, ինչպե՞ս կշարունակենք ապրել, կմնան արդյո՞ք մեր արժեքներն ու առաջնահերթությունները նույնը, թե՞ ինչ-որ բան կփոխվի մեր կյանքում։ Եվ առհասարակ ի՞նչ արժեք ունի գիրքն ու գիտելիքն այսօր, երբ այն հասանելի է բոլորին։ Ի՞նչ դեր է կատարում այն յուրաքանչյուրիս կյանքում։ Կարծում եմ՝ շատ տարբեր։ «451 աստիճան ըստ ֆարենհայթի» գրքում Բրեդբերին նկարագրում է ընթերցասերների դժոխքը։ Ֆանտաստիկայի ժանրի այս ստեղծագործությունը մի իրողության մասին է, որում մեծագույն չարիքը համարվում է գիրքը, լրջագույն հանցագործերը՝ նրանք, ովքեր փորձում են ընթերցել և պահպանել գրքերը, կարևորագույն … Читать далее Ռեյ Բրեդբերի «451 աստիճան ըստ ֆարենհայթի»

Ваша оценка:

Ռեյ Բրեդբերի «451 աստիճան ըստ ֆարենհայթի»․ Մեջբերումներ գրքից

Մեր օրերում ամեն ոք կարծում է, չգիտես ինչու ամեն ոք հաստատ համոզված է, որ իրեն ոչինչ չի կարող պատահել։ Ուրիշները մեռնում են, բայց ես ապրում եմ։ Ինձ համար, գիտե՞ք, չկան հետեւանքներ, չկա պատասխանատվություն։ Բայց նրանք գոյություն ունեն, այ թե որն է դժբախտությունը։ Ազատ ժամանակ՝ այո։ Իսկ մտածելու ժամանակ ունե՞նք արդյոք։ Ինչի՞ վրա եք վատնում ձեր ազատ ժամանակը։ Կա՛մ սլանում եք մեքենայով՝ ժամում հարյուր մղոն արագությամբ, այնպես, որ ուրիշ բանի մասին չի կարելի մտածել, բացի ձեզ սպառնացող վտանգից, կա՛մ ժամանակ եք սպանում՝ ինչ֊որ խաղ խաղալով, կա՛մ նստում եք չորսպատանի հեռուստացույց ունեցող սենյակում, իսկ նրանց հետ, արդեն, հո չեք կարող վիճել։ Ինչո՞ւ, … Читать далее Ռեյ Բրեդբերի «451 աստիճան ըստ ֆարենհայթի»․ Մեջբերումներ գրքից

Ваша оценка: