Ռեյ Բրեդբերի «451 աստիճան ըստ ֆարենհայթի»

Ի՞նչ կպատահի յուրաքանչյուրիս հետ, եթե պատկերացնենք, որ կարող է գալ այնպիսի մի պահ, երբ բոլորիս համար այսօր հասանելի գիտելիքի դռները կփակվեն հավետ։ Ի՞նչ կզգանք, ինչպե՞ս կշարունակենք ապրել, կմնան արդյո՞ք մեր արժեքներն ու առաջնահերթությունները նույնը, թե՞ ինչ-որ բան կփոխվի մեր կյանքում։ Եվ առհասարակ ի՞նչ արժեք ունի գիրքն ու գիտելիքն այսօր, երբ այն հասանելի է բոլորին։ Ի՞նչ դեր է կատարում այն յուրաքանչյուրիս կյանքում։ Կարծում եմ՝ շատ տարբեր։

«451 աստիճան ըստ ֆարենհայթի» գրքում Բրեդբերին նկարագրում է ընթերցասերների դժոխքը։ Ֆանտաստիկայի ժանրի այս ստեղծագործությունը մի իրողության մասին է, որում մեծագույն չարիքը համարվում է գիրքը, լրջագույն հանցագործերը՝ նրանք, ովքեր փորձում են ընթերցել և պահպանել գրքերը, կարևորագույն ռազմավարությունը՝ գրքերի ոչնչացումը։

Ինչպես տվյալ ժանրի ցանկացած մեծ և խորիմաստ ստեղծագործություն՝ «451 աստիճան ըստ ֆարենհայթի» գիրքը ֆանտաստիկա է իր ձևով, բայց ոչ՝ բովանդակությամբ։ Գիտելիքը կրողների «վտանգը» և «վնասազերծումը» այս կամ այն կերպ, այս կամ այն չափով առկա է յուրաքանչյուր հասարակությունում, յուրաքանչյուր խմբում, յուրաքանչյուր ժամանակաշրջանում, իհարկե՝ քողարկված բարձրագույն արժեքների շղարժով։ Այս փաստի ներքո շատ երևութներ ավելի հասկանալի և իրականությանն ավեի մոտ բացատրություններ են գտնում։

Իսկ ֆանտաստիկայի ժանրի այս գիրքը, կարծում եմ, լույս կգցի շատ իրական իրողությունների վրա և գուցե ճանապարհ կհարթի մեր կյանքում  նոր իմաստների, նոր գնահատականների, այլ արժեքների ու բացահայտումների համար․․․

Գիրքը

Մեջբերումներ գրքից

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.