Անհնարին սիրո կյանքը

35864535_10156306418731832_966288253424500736_n

Սիրո` այդ երկնային  զգացմունքի ծնողները միշտ էլ հասարակ են. պարզ ու երկրային: Երբեմն գեղեցկությունն է նրան կյանք տալիս, հմայքը կամ խելքը, գեղեցիկ պահվածքը կամ հաճելի ձայնը… Անշուշտ դա էական էլ չէ: Սերը կարող է տարբեր երևույթներից ծնունդ առնել, բայց մի ընդհանրություն այնուամենայնիվ կա. սերը հույսով է ծնվում: Ծնողները սիրոն կյանք տալով` անհայտանում են կամ էլ հավերժ ապրում, բայց նրա գործերին էլ չեն խառնվում: Միայն սիրո երկվորյակ եղբայրը` հույսն է նրան հավերժ ուղեկցում ու միշտ պաշտպանում: Որպես երկվորյակ եղբայրներ` սերն ու հույսը  իրար կորստին չեն դիմանում, բայց սովորաբար հույսը սկզբում է մեռնում: Սերը հավե՞րժ է … Հավերժ է այնքան, որքան և հույսն է հավերժ: Իսկ հույսն ինքնին համառ է  և տվյալ դեպքում սնվում է ապրելու ցանկությամբ. ցանկությամբ, որը նրան սերն է ներշնչում…Զգացմունքն ապրեցնում է հույսը, ապրեցնում է իր կյանքով, իր ուժգնությամբ  և հրաշքի հավատով: Սակայն ինքնապահպանման բնազդն այլ ուղղությամբ է աշխատում. հետևելով սթափ դատողությանը` այն կործանում է հույսը…Իսկ հաղթում է իրականությունը:

Մեռնում է հույսը, սակայն շատ դանդաղ, ինչպես անբուժելի հիվանդությունից, որը «դառն իրականություն» է կոչվում, և սկզբում նրա անբուժելիությանը մենք չենք հավատում: Սիրո առաջին փուլում «դառն իրականության» գոյությունն ենք հերքում. հետագայում էլ, երբ ախտանիշները չափազանց ակնհայտ են դառնում, փորձում ենք այն փոխել… Դիմում ենք փորձով ձեռք բերված «հմուտ բժիշկին». «հմուտ բժիշկին»  ինքներս մեր մեջ և աղերսում ենք`«օգնիր»…Պատասխան չենք ստանում, և լռությանը դրական պատասխանի նշանակություն տալով` հույսի` անհիմն ու անիմաստ, մեզ չարչարող կյանքն ենք երկարացնում:

«Հմուտ բժիշկը» մեր մեջ մեզ վերջապես պատասխան է տալիս. «Բավական է, անիմաստ է…Դառն իրականությունը երբեք չի փոխվի»: Հասկանում ենք մենք. «Հիվանդությունն անբուժելի է, հույսը` դատապարտված»: Եվ այն մեռնում է…բայց դանդաղ ու խաբուսիկ մահով. կարծես մեռնում է, հայտարարում է իր մահվան մասին…Սգում է նրա մահը սերը, որը մոլոր ու «անհույս» դեգերում է: Հոգեկան ցավը տանջում է այնպես ուժեղ… Սերն իրեն դատապարտված է զգում հավերժ կյանքի «անհույս»… Բայց այդպես չի լինում` հույսը դեռ ողջ է: Նա բազմաթիվ կյանքեր ունի, և փոքրիկ դարմանն անգամ ունակ է նրան կրկին ու կրկին վերակենդանացնել: Նա նորից ծագում է,  նոր ուժ է տալիս սիրոն, որն էլ ոգևորվում է: Եվ այսպես երկար ժամանակ, բազում փուլերով… Սակայն փուլ առ փուլ աննշան չափով հույսն ու սերն իրենց ուժը կորցնում են: Ոտքի են կանգնում «դառն իրականության» հարվածներից հետո, սակայն նախկինը չեն, թեև իրենք էլ դա չեն զգում:

Եվ այդ ամենը այնքան ժամանակ, մինչև «դառն իրականությունը»  ապանում է հույսը, իսկ սե՞րը… Սերը չի սգում, նա այլևս ոչինչ չի զգում… Սերն այլևս չկա:

Եվ այնքան զարմանալի ու անսպասելի է թվում իր գոյության համար համառ պայքարող սիրո հանկարծակի մահը: Այն չունի մահվան հստակ վայրկյան, օր ու ամիս. ամիս ամսաթիվ: Ծնվում է նա մեծ աղմուկով, հայտնելով իր գոյության մասին ողջ աշխարհին: Կյանքի ընթացքում բազմաթիվ անգամ ինքն իր մահն է  հայտարարում և իրեն բնորոշ այդ նույն աղմուկով…  ու ստիպում է զգացմունքայնորեն արձագանքել այդ իրադարձությանը, սակայն այդ բազում «մահերից» հետո կրկին ու կրկին իր գոյության մասին իմաց է տալիս այդ նույն աղմուկով ու ստիպում է նորից հաշվի նստել իր իշխանության հետ: Իսկ երբ իսկապես մահանում է, անում է դա այնպես լուռ… Եվ նկատում ենք նրա մահը, երբ նա արդեն վաղուց չկա, և սովորաբար պատահաբար ենք նկատում: Չենք թաղում նրան և չենք էլ սգում… Ուղղակի չենք հիշում: Քնել է նա խորը քնով, թե անդառնալիորեն վերացել. ոչ ոք չգիտե:

Եվ եթե մի օր հրաշքի ուժով (իսկ հրաշքներ լինու՞մ են արդյոք) հույսը վերածնվի, գուցե սերն էլ հնազանդորեն նրան հետևի: Բայց դա արդեն ոչ ոք չգիտի..

Միգու՞ցե սերը հենց ցանկալի բանի հույսն է ինքնին…

Եվ ճիշտ է ասված, որ «հույսը վերջում է մեռնում»…

Գուցե հենց դա է պատճառը, որ Սերը այդքան երկար է ապրում…

Реклама

Անհնարին սիրո կյանքը: 2 комментария

  1. Սիրո խորությունը կախված է նրանից, թե բնությամբ քեզ որքան համապատասխան էակի ես ընտրել: Իսկ հույսը կարող է գոյություն ունենալ և սիրո, և ատելության, և երջանկության, և դժբախտության, և հաղթանակի, և պարտության, և հանդիպման, և բաժանման, և պայքարի, և խաղաղության… և բազում այլ բաների մեջ: Բայց, ավաղ, նյութական ամեն բան ավարտուն է:

    Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.