Կյանքի միակ իմաստը

39557918_1894088207561175_4910476946065850368_n

Կյանքի միակ իմաստը ԱՊՐԵԼ-ն է: Այն չի սահմանվում ոչ հեռավոր ժամանակի, ոչ էլ հեռավոր տարածության ընկալմամբ. նրա միակ ժամանակը «հիմա»-ն է, իսկ միակ տարածությունը` «այստեղ»-ը… Նրա սահմանումը չի ճանաչում անել, լինել, ունենալ և այլ բայեր, այլ կենտրոնացած է միայն մի բայի վրա` «Զգալ»: Կյանքի ընթացքում ապրում ենք միայն այն պահերը, որոնք «Զգում» ենք  «այստեղ և հիմա», և հենց այդ պահերն էլ իմաստալից են… Հենց սրանցում էլ կյանքի միակ իմաստն է: Երբ ես «Զգում» եմ ուրախություն, թովչանք, երջանկություն, սեր, կիրք, ոգևորություն…, նաև` ցավ, կարոտ, տառապանք, խանդ, ափսոսանք և այլն, ես ապրում եմ… Իսկ ապրելով` ճանաչում եմ կյանքը…Ճանաչելով այն` սկսում եմ ավելի լավ տեսնել… Տեսնել այն, ինչը նախկինում ինձ համար տեսանելի չէր: Տեսնում եմ կյանքը իր տարբեր գույներով ու երանգներով, ընկալում եմ այն իր ողջ գեղեցկությամբ և սիրում եմ… Սիրում և տենչում եմ առավել, քան նախկինում… Եվ ուզում եմ, միշտ ուզում եմ այն ավելի լավ ճանաչել: Ես այսպիսին եմ սիրում կյանքը` լի զգացմունք առաջացնելու հնարավորությամբ յուրաքանչյուր վայրում և յուրաքանչյուր պահի, իսկ ինձ համար միշտ  «այստեղ և հիմա»:

Կյանքը նվեր է… Չ՞է որ մենք այն չենք վաստակում, այլ պարզապես ստանում ենք… Մեծագույն նվեր Աստծո կողմից…Եվ որքան հաճախ ենք մենք (բոլորս ) պահում այդ նվերը մի խորը դարակում` նրա օգտագործումը մշտապես վաղվան հետաձգելով`չմտածելով, որ այն կարելի է կորցնել յուրաքանչյուր պահի և անգամ` առանց օգտագործելու: ԿՅԱՆՔԸ ՄԵԶ ՏՐՎԱԾ ՆՎԵՐՆԵՐԻՑ ՄԻԱԿՆ Է, ՈՐԸ ՔԻՉ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՎԵԼԻ ՈՒՇ ՉԻ ՄԱՇՎՈՒՄ: Ուստի այս նվերի միակ իմաստը նրա օգտագործման մեջ է… Եվ եթե սիրում ես կյանքը, անպայման ԱՊՐԻՐ

Реклама

Կյանքի միակ իմաստը: 3 комментария

  1. Здравствуйте, Арминэ! Ваша философия, Ваше восприятие жизни мне по душе. Я думаю, что Вы правы, правы и еще раз правы!!! И пусть жизнь проявится для Вас во всем многообразии своих красок!!! Счастья Вам и удачи! Привет.

    Нравится

  2. Մարդու զգայական կյանքը ,ճիշտ ինչպես հոգևորը, ունի իր սուրբ գաղտնիքները,որոնք սպասում են իրենց բացահայտմանը:Մի պահ մտածեք և կհասկանաք , որ կյանքին վերաբերող ոչ մի տեսություն կարևորություն չունի. որքան վերացական են դրանք,երբ կտրված են իրականությունից ու փորձից…Շատ եմ ցանկանում Ձեր կարծիքն իմանալ իմ գրառումների մասին (շատ շատ)

    Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.