
Փոփոխություններ չսիրելու հետևանքը ամենևին էլ դրանցից խուսափելը չի։ «Թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա» մտածում են փոփոխություններ չսիրողները․․․ Նրանք «թողնում են», բայց ոչինչ չի մնում այնպես, ինչպես կա։ Իսկ նրանք ընդամենը զերծ են մնում փոփոխություններին գիտակցորեն միջամտելուց… բայց փոփոխությունները միևնույնն է լինում են, ուղղակի նրանց համար ավելի անցանկալի ուղղությամբ, քան նրանց գիտակցված միջամտության դեպքում կլիներ ։ Փոփոխությունը անխուսափելի է, փոփոխությունը փաստ է։ Չկա և չի լինի ընտրություն փոփոխության լինելու և չլինելու միջև: Կյանքը անցնում է` մի փուլը հաջորդելով մյուսին, և մի փուլի ավարտը ու մյուսի սկիզբը մեր կողմից կազմակերպված արարողությամբ չի լինում… այլ լինում է, պարզապես լինում է իր ժամանակին… Լինում է` կրելով խոր իմաստ, չպարունակելով ոչ մի պատահականություն: Լինում է այն ուղղությամբ, որը ցույց են տվել մեր մտքերը, զգացմունքները, գործողությունները, մեր ամբողջ էությունը, գիտակցված և չգիտակցված սպասումները… Վերջացնելով կարդալ, տվյալ դեպքում լսել Ուոլշ Նիլ-Դոնալդի «Беседы с Богом» գիրքը` ես չկարողացա դադարեցնել զրույցը հեղինակի հետ… խորը և հոգևոր զրույց, և որպես երկրորդ գիրք՝ ընտրեցի այս մեկը: Հեղինակին անծանոթ ընթերցողներին էլ նույնը խորհուրդ կտամ` ծանոթացեք հեղինակի հետ «Беседы с Богом» գրքով:


