
Ի՞նչ կլիներ, եթե իսկապես գոյություն ունենային դեղամիջոցներ, որոնց օգնությամբ հնարավոր լիներ մեկընդմիշտ հիշողությունից հանել Նրան: Կցանկանայի՞ք արդյոք:
Այո, երբեմն Նա չափազանց մեծ տեղ կարող է գրավել մեր կյանքում: Բայց, ցավոք, ոչ թե մեր ֆիզիկական աշխարհում, այլ՝ մտքերում միայն: Ստացվում է՝ մտքերում կա, իսկ ֆիզիկական աշխարհում՝ ոչ: Շատ ենք ցանկանում ներդաշնակությունը վերականգնել՝ բերելով նրան նաև մեր ֆիզիկական աշխարհ: Բայց չի ստացվում, հնարավոր չէ… Մնում է միայն մի բան՝ հանել Նրան մեր մտքերից ևս: Բայց սա էլ, համաձայնեք, հեշտ չէ: Իսկ այսպիսի իրավիճակը շաատ է ցավեցնում և թույլ չի տալիս լիարժեք ապրել:
Սակայն սա մի փուլ է, որն անցնում է… Անցնում է միշտ և բոլորի մոտ… մեկ ամսից , թե՝ մեկ տարուց:
Եվ գիտե՞ք ինչն է մնում: Հիշողությունը: Հիշողությունը, որ սիրել ես… Իսկ աշխարհն այլ է, մարդկանց գործողություններն ու զգացմունքները այլ են նրանց համար, ովքեր սիրել են… Իսկ թե լավ կլինե՞ր արդյոք, եթե լինեին «8» ֆիլմի հերոս դեղամիջոցները, ես կասեի՝ ոչ.․․ Դե, քանի որ, կարծում եմ, սիրո հիշողությունն ամբողջ կյանքում պահպանելու համար արժե մեկ- երկու տարի տառապել:
Իսկ Դուք ի՞նչ եք կարծում:


