Երանի այն քչերին, ովքեր դեռ չեն տեսել այս ֆիլմը։ Երանի, քանի որ նրանց անռվազն ուժեղ էմոցիաներ են սպասում․․․ Իսկ քչերին, քանի որ ֆիլմը բավականին հին և բավականին էլ հայտնի է։
Թրիլեր, անկանխատեսելի ավարտով ֆիլմ, միստիկա․․․
Ինքս դիտել եմ ֆիլմը շատ վաղուց (2001 թ.-ին երևի), ինչից հետո այն դարձել է հետագայում տվյալ ժանրին պատկանող իմ տեսած բոլոր ֆիլմերի համար համեմատության հիմք ։ Եվ մինչ օրս «Другие» ֆիլմն անձամբ ինձ համար չի գերազանցվել որևէ այլ ֆիլմի կողմից։
Իմացեք, սակայն, որ «Другие»-ն այն ֆիլմերից չէ, որը կարող է դիտողի ներաշխարհի կողքով պարզապես անցնել․․․ Չէ, այն կընկղմվի ձեր հոգեկան աշխարհ ամբողջությամբ և բաց չի թողնի ձեզ երկար ժամանակ․․․
«Другие» -ն «պարտադիր նայելու» և միևնույն ժամանակ «հանկարծ չնայերւ» ֆիլմ է․․․ Պարտադիր նայելու, քանի որ այսպիսի գլուխգործոցը չի կարելի բաց թողնել․․․ և հանկած չնայելու, եթե երեկո կամ գիշեր է, եթե տանը մենակ եք, եթե ազդվող եք, եթե այդ օրը պարզապես տրամադրված չեք․․․
