
Յուրաքանչյուրն իր արժեքներն ու նպատակներն ունի, իր կյանքի ուղին ու իմաստը … Իսկ հոգին հաճախ խոր քուն է մտած… Ու գալիս է պահ, երբ բացվում են հոգու աչքերը և մարդն ունենում է այնպիսի զգացողություններ, որոնք նախկինում օտար էին իրեն… արժեքները գլխիվայր շրջվում են, մտքում ամեն ինչ վերադասավորվում է… Նա արդեն այլ մարդ է, կյանքն արդեն այլ է նրա համար : Եվ բոլորովին կարևոր չէ, որ այդ փոփոխությանը նախորդի գլոբալ, ցնցող իրադարձություն… Ոչ, դա կարող է լինել մի սովորական հանդիպում, մի հայացք, մի խոսք… Իսկ ցնցող իրադարձություններն արդեն մարդու ներաշխարհում են կատարվում:
Ցվայգի այս ստեղծագործությունը մեկն է ամենազգացմուքայիններից, ամենահիշվողներից և, անշուշտ, մեկը՝ լայն բազմության համար չնախատեսվածներից:


