Կենաց․ վարդի մասին

ricardo-resende-982726-unsplash.jpg

Սպիտակ վարդը ճանապարհ է գնում, ծարավ է, գետին խնդրում է ջուր տալ: Գետն ասում է. «տուր մեկ ծաղկաթերթիկ, տամ ջուր» : «Չեմ տա» ,- ասում է վարդը և ճանապարհը շարունակում: Հանդիպում է մի ուրիշ գետակ, դարձյալ ջուր է ուզում, դարձյալ գետը ծաղկաթերթիկ է հնդրում: Վարդը նորից մերժում է և ծարավ շարունակում ճանապարհը: Եվ այսպես մի քանի անգամ և հասնում է տեղ, բոլոր ծաղկաթերթիկները տեղում, բայց լրիվ թառամած:
Կարմիր վարդը ճանապարհ է գնում, ծարավ է, գետին խնդրում է ջուր տալ: Գետն ասում է. «Տուր մեկ ծաղկաթերթիկ, տամ ջուր» : Տալիս է վարդը ծաղկաթերթիկը, խմում է ջուրը և ճանապարհը շարունակում: Դարձյալ հանդիպում է մի ուրիշ գետակ, դարձյալ ջուր է խնդրում, դարձյալ գետը ծաղկաթերթիկ է խնդրում: Վարդը նորից տալիս է ծաղկաթերթիկը, խմում է ջուրը և ճանապարհը շարունակում: Եվ այդպես մի քանի անգամ ու հասնում է տեղ բոլոր ծաղկաթերթիկները կորցրած:
Իսկ վարդագույն վարդը նույն ճանապարհն է անցնում՝ մեկ տալով ծաղկաթերթիկն ու հագեցնելով ծարավը, մեկ՝ խնայելով ծաղկաթերթիկն ու զսպելով ծարավը։ Արդյուքում՝ տեղ է հասնում ոչ բոլոր ծաղկաթերթերով, սակայն՝ թարմ։
Խմենք այն կանանց կենացը, ովքեր գիտեն՝ երբ տալ և երբ՝ չտալ։

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.