
Հանգիստ չեն տալիս ինձ օր ու գիշեր,
Իմ հոգսը թողած`
Հոգում ձե՜զ համար…
Լվացարարի տենդով են այրվում,
Ուզում են մաքրել աշխա՜րհը համայն…
Որքան քշում եմ, որ ինձնից վանեմ,
Այնքան գազազում ու պոկ չեն գալիս`
Մեղրի հոտ առած մեղուների պես…
Միաժամանակ պահակ են ու գող,
Միաժամանակ ծառա են ու տեր,
Միաժամանակ իմն են ու ձերը…
-Այդ… իմ խոհե՛րն են:


