Պարույր Սևակ․ Վերնագիրը վերջում V

70878205_2312571372338489_4177327192574787584_n

Քայլում եմ գարնան լեցուն փողոցով
Ու չեմ նկատում մինչև իսկ կանանց,
Որ գեղեցիկ են` բարկացնելո՛ւ չափ…

Քայլում եմ այնպես դանդա՜ղ — գլխիկո՜ր
Ասես փողոցն է հանգուցվել ոտիս
Ու խճողում է քայլքըս, խճըճում…

Արփին շողերի ցած մեկնած ճանկով
Գռուզ մազերս է թերևըս քաշում,
Որ վառի-ցնցի և ուշքի բերի,
Բայց ես չեմ զգում ո՛չ ցավ,
Ո՛չ այրուցք…

Արյունըս այնպես դանդաղ է հոսում,
Ինչպես հարթ հովտում գետը ծավալված,
Երբ չես էլ կարող հասկանալ կարգին,
Թե նա ո՛ր կողմից ո՛ր կողմն է հոսում…

Մի բան եմ հիշում
Եվ կիսատ թողած`
Մտքով կառչում եմ մեկ ուրիշ բանի…
Ինքըս ինձ խղճում,
Ուզում եմ, որ ինձ
Մի փո՜քըր սիրեն՝
Թեկուզ նպաստով…

-Այդ… ես եմ թախծում…

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.